ԼԱՎ ԿԼԻՆԵՐ, ՈՐ ԿՐԵՄԼԸ ՄԻ ՔԻՉ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔԵՐ ԳՅՈՒՄՐԻԻ ԴԵՊՔԵՐԻՆ. ՌՈՒՍ ԼՐԱԳՐՈՂ
Արխիվ 12-16ԼԱՎ ԿԼԻՆԵՐ, ՈՐ ԿՐԵՄԼԸ ՄԻ ՔԻՉ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔԵՐ
ԳՅՈՒՄՐԻԻ ԴԵՊՔԵՐԻՆ. ՌՈՒՍ ԼՐԱԳՐՈՂ
Այս օրերին Հայաստանում է գտնվում «Կոմսոմոլսկայա Պրավդա» թերթի սեփական թղթակից ՎԼԱԴԻՄԻՐ ՎՈՐՍՈԲԻՆԸ, ում այցի նպատակն է լուսաբանել հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանության մասին: Լրագրողը մեզ հետ զրույցում նշեց, որ տեղի ունեցածը սարսափելի է, որը սակայն որեւէ քաղաքական ազդեցություն չի ունենա հայ-ռուսական հարաբերությունների վրա: Այն հարցին, թե հնարավո՞ր է Գյումրիի դեպքը դառնա նախադեպ, որպեսզի ռուսական կողմը, Մոսկվան, վերանայի այն որոշումը, թե ում ուր է ուղարկում ծառայության, մեր զրուցակիցը պատասխանեց.
- Կարծեմ ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարեց, որ պետք է ծառայեն պայմանագրային ծառայողներ: Բացի այդ, լավ կլիներ, որ Կրեմլը մի քիչ ավելի արագ արձագանքեր տեղի ունեցածին: Փառք Աստծո, որ Շոյգոն եղավ այն առաջիններից, ով արագ հնչեցրեց իր պաշտոնական ներեղությունը հայ ազգին: Իսկ եթե մեր նախագահՎլադիմիր Պուտինը ավելի շուտ ցավակցեր, կամ արձագանքեր, հավանաբար Գյումրիում այդքան լարվածություն չէր առաջանա, հասարակական շարժում չէր սկսվի: Իսկ քանի որ լռությունը երկար էր, հետեւաբար, որոշ ժամանակ անց պետք էր սպասել աժիոտաժի: Մարդիկ սկսում են իրենց տարբերակերը հնարել եւ դրանից առաջանում է իրարանցում:
Զրույցն ամբողջությամբ կարդացեք <Իրավունք> թերթի վաղվա համարում:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

