ԱՐՈՆՅԱՆԻ ԱՆՀԱՋՈՂ ԵԼՈՒՅԹՆԵՐԻ ԲԱՑԸ ԼՐԱՑՐԵՑ ՍԱՄՎԵԼ ՍԵՎՅԱՆԸ

Արխիվ 12-16

ԱՐՈՆՅԱՆԻ ԱՆՀԱՋՈՂ ԵԼՈՒՅԹՆԵՐԻ ԲԱՑԸ ԼՐԱՑՐԵՑ ՍԱՄՎԵԼ ՍԵՎՅԱՆԸ


Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում ավարտվեց Tata Steel Chess սուպերմրցաշարը, որի տիտղոսը երրորդ անգամ նվաճեց շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Այս մրցաշարում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը այդպես էլ չկարողացավ վերագտնել իր խաղն ու ցուցադրել լավագույն որակները:
Սուպերմրցաշարի 11-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց ուկրաինացի Վասիլի Իվանչուկի հետ: Նախավերջին` 12-րդ տուրում նույն արդյունքն էր ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ խաղում: Իսկ վերջին տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով պարտվեց Դին Լիրենին եւ 5,5 միավորով լեհ Ռադոսլավ Վոյտաշեկի հետ բաժանեց 9-10-րդ տեղերը: Իսկ ահա մրցաշարի հաղթողը մրցաշարն ավարտեց 9 միավորով: Նորվեգացի գրոսմայստերին կեսական միավոր զիջեցին հոլանդացի Անիշ Գիրին, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, չինացի Դին Լիրենը եւ ԱՄՆ-ը ներկայացնող Ուեսլի Սոնª բաժանելով 2-5-րդ տեղերը:
Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատարը 13 տուրերում հաղթեց միայն վրացի Բահադուր Ջոբավային, պարտվեց Մագնուս Կարլսենին, Ուեսլի Սոյին եւ Դին Լիրենին ու 9 պարտիա ավարտեց ոչ-ոքի: Ողջ մրցաշարի ընթացքում Արոնյանն իր ելույթներով սեփական խաղամակարդակի հետ կապված բազմաթիվ հարցեր առաջացրեց, քանզի անգամ թույլ մրցակիցների հետ հայ գրոստամայստերն իրեն հատուկ խաղը ցուցադրել այդպես էլ չկարողացավ: Ի դեպª Արոնյանն այս մրցաշարը հաղթել է չորս անգամª 2007, 2008, 2012 եւ 2014 թվականներին:
Ի դեպ, Վեյկ Ան Զեե-ի Tata Steel Chess շախմատային փառատոնի B մրցաշարում հանդես էր գալիս ԱՄՆ-ն ներկայացնող 14-ամյա հայազգի գրոսմայստեր Սամվել Սեւյանը, ով մրցակցելով ավելի փորձառու շախմատիստների հետª կարողացավ բավականին լավ արդյունք գրանցել: Սամվել Սեւյանը վերջին տուրում սպիտակներով հաղթեց հոլանդացի 63-ամյա գրոսմայստեր Յան Տիմանին եւ 13 հնարավորից վաստակելով 7,5 միավորª կիսեց 5-6-րդ տեղերը: B մրցաշարի հաղթողի տիտղոսը նվաճեց չինացի Վեն Յին, ով հավաքեց 10,5 միավոր: Նրան կես միավոր զիջեց երկրորդ տեղը գրաված Դավիդ Նավարան:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում