Ո՞ՒՄ ՉՍՏԱՑՎԱԾ ՀՈՒՄՈՐԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ Է ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ "ԱՆԱՀԻՏ" ՄՈՒԼՏՖԻԼՄԸ
Արխիվ 12-16Ո՞ՒՄ ՉՍՏԱՑՎԱԾ ՀՈՒՄՈՐԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ Է ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ "ԱՆԱՀԻՏ"
ՄՈՒԼՏՖԻԼՄԸ
Արի ու տես, որ նախորդ տարվա ամենագունեղ իրադարձությունը` "Ռոբերտ Սահակյանց պրոդաքշն" ընկերության ստեղծած "Անահիտ" մուլտֆիլմը առ այսօր շարունակում է հանգիստ չտալ մեր` այդպես էլ հարեւան չդարձած թշնամիներին` Ադրբեջանին ու Թուրքիային, որոնք հենց պրեմիերայից հետո սկսեցին իրենց մաղձը թափել` որոշակի հոդվածներով: Բայց սա բնական էր, քանի որ պարզ է` մեր անհաղթ Անահիտն ու հայկական աշխատասիրության արգասիքը պիտի ազդեր թուրք-ադրբեջանական թույլ նյարդերի վրա: Սակայն ուշագրավ էր այն, որ ձայնակցելով այս լոբբինգին` գտնվեցին հայեր, ովքեր նույնպես միացան քննադատներին: Իհարկե, առողջ քննադատությանը ոչ ոք դեմ չէ, բայց երբ հնչում են տեսակետներ` հենց թուրք-ադրբեջանական կայքերում զետեղված տողերից, սա արդեն լուրջ մտածելու տեղիք է տալիս: Ի վերջո, ո՞րն է Սահակյանցների դեմ ուղղված այս արշավը, ո՞ւմ ձեռնտու չէ հայկական հեքիաթների էկրանավորումը, ո՞ւմ չստացված հումորային ծրագրերին են խոչընդոտում այս մուլտֆիլմում տեղ գտած հումորներն ու կերպարները:
Ինչեւէ, հաշվի առնելով այսպիսի արձագանքը` հորդորում ենք Սահակյանցներին` հնարավորինս շուտ մեծ էկրաններ բարձրացնել եւս մի սիրված հեքիաթ, քանի որ այն իրականում հզոր զենք է դառնում մեր "հարեւան" երկրների, ինչու ոչ, հայրենի չուզողների դեմ:
Կույտը մշակեց
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

