ԻՐԻՆԱ ԱԼԵԳՐՈՎԱՆ ԲԵՄԻՆ ՀՐԱԺԵՇՏ ԷՐ ՏՎԵԼ, ՍԱԿԱՅՆ...

Արխիվ 12-16

ԻՐԻՆԱ ԱԼԵԳՐՈՎԱՆ ԲԵՄԻՆ ՀՐԱԺԵՇՏ ԷՐ ՏՎԵԼ, ՍԱԿԱՅՆ...

2012 թվականին ռուսաստանցի Էստրադային երգչուհի Իրինա Ալեգրովան մենահամերգով հանդես եկավ Հայաստանում: Մինչ մենահամերգը` երգչուհին հայտարարել էր, որ տարբեր երկրներում սկսելու է համերգային շրջագայություններ, որի ընթացքում էլ հրաժեշտ կտա իր սիրելի հանդիսատեսին, քանի որ որոշել է թողնել բեմը: Այսպիսով, հայ հանդիսատեսը եւս 2012 թվականին հրաժեշտ տվեց Ի. Ալեգրովային, կարծելով, որ երգչուհուն երբեւէ չի տեսնի հայաստանյան բեմում: Սակայն երեք տարի անց Ալեգրովան մենահամերգով կրկին հանդես կգա Հայաստանում` մարտի 6-ին:
Սովորաբար հանրահայտ արտիստները նման քայլ անում են իրենց PR-ի համար, արդյո՞ք  սա էլ այդ քայլերից մեկն է Ալեգրովայի կողմից, համերգի կազմակերպիչ Forpostart ընկերության հիմնադիր ԶԱՌԱ ՄԽԵՅԱՆԸ "Իրավունքին" ասաց, թե 2012 թվականին հայ հանդիսատեսը ամբողջությամբ չկարողացավ հարժեշտ տալ երգչուհուն, ուստի պահանջարկ կար, որ նա կրկին հանդես գար մենահամերգներով. "Ճիշտ է, այսօր ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ռուսաստանում շատ երգիչներ Ալեգրովայի նման պահանջարկ չունեն: Ընդառաջ գնալով ժողովրդի պահանջին` երգչուհին հայտարարեց, որ հանդես կգա մենահամերգով: Առաջիկա համերգի ընթացքում նա հայ հանդիսատեսին  անակնկալ է խոստացել, որը պարզ կդառնա մարտի 6-ին: Համերգն ամբղջությամբ լինելու է բոլորովին նոր ծրագրով շոու, կհնչեն հին ու նոր երգեր, որոնք տարբեր տարիների ընթացքում դարձել են հիթեր: Կլինեն նաեւ Ալեգրովայի հին ալբոմից երգեր, որոնք հայ հանդիսատեսը ավելի շատ է սիրում",- նշեց Զ. Մխեյանը:
Ըստ Զ. Մխեյանի` Ալեգրովան լավ երգչուհի լինելուց զատ` նաեւ բեմի մեծ վարպետ է. "Միայնակ կարողանում է լցնել բեմը: Երբ նա բեմում է, այնպիսի տպավորություն է, որ հանդիսատեսը դիտում է մոնոներկայացում: Նա ամեն ինչ կատարում է պրոֆեսիոնալ ձեւով, իսկ ես սիրում եմ աշխատել պրոֆեսիոնալների հետ,- ասաց Զ. Մխեյանն ու պարզաբանեց, թե ինչու չի աշխատում հայ արտիստների հետ:- Մենք ունենք շատ տաղանդավոր երգիչներ եւ երաժիշտներ, սակայն պետք է ասեմ, որ ամեն ոլորտում կա կադրերի խնդիր: Հայ երգիչները շատ ամբիցիոզ են, մեկ-երկու անգամ հայտնվելով էկրանին` իրենց արդեն "աստղ" են պատկերացնում: Երգիչը պետք է զբաղվի միայն արվեստով եւ ձգտի կատարելագործման: Չգիտես ինչու` նրանց թվում է, որ իրենք ամեն ինչ գիտեն, կարող են քննադատել, հայտնել կարծիքներ,  ուղղություն ցույց տալ: Ահա այդ ամենն ինձ զայրացնում է: Օրինակ, այլ  երկրներում չեմ հանդիպել այնպիսի դեպքի, երբ երգիչը խառնվի մարկետինգային գործերին, դրա համար կա ինստիտուտ, կան մարդիկ, որոնց հետ այդ հարցերը քննարկվում են": Զառա Մխեյանը նաեւ ընդգծեց, որ հայկական շոու-բիզնեսում առաջընթաց կլինի միայն այն ժամանակ, երբ յուրաքանչյուրն զբաղվի իր գործով եւ ուրիշներին կրկնօրինակելու փոխարեն ստեղծի հայկականը. "Անպայմա՞ն է նմանակելը, երբ մենք ունենք մեր հայկականը: Երբեմն այնպիսի բաներ ես տեսնում, որ տհաճություն ես զգում: Սակայն չեմ հուսահատվում, քանի որ այդ ամենը լուծվելիք խնդիր է, իսկ մեր ազգը այնքան տաղանդավոր է, որ կստեղծի իրենը, ինչպես եղել է նախկինում",- եզրափակեց Զ. Մխեյանը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում