ՔՈՉԱՐՅԱՆԱԿԱՆ ԵՆԹԱՏԵՔՍՏԸ

Արխիվ 12-16

ՔՈՉԱՐՅԱՆԱԿԱՆ ԵՆԹԱՏԵՔՍՏԸ


Օրերս քաղաքական անդրաշխարհից կրկին իր մասին հիշեցրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Անդրադառնալով Գյումրու դեպքերին`վերջինս իրեն հատուկ հեգնանքով խոսեց, թե ով ինչ պետք է աներ ու ինչ չաներ: Ավելին` ըստ նրա, տեղի ունեցածը կանխելու համար անհրաժեշտ էին իշխանությունների կայծակնային առաջանցիկ գործողությունները: Այս մասին «Իրավունքը» զրուցեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ ՍՈՍ ԳԻՄԻՇՅԱՆԻ հետ:
-Պարոն Գիմիշյան, որպես փորձառու քաղաքական գործիչ` ըստ Ձեզ, վերոնշյալ արտահայտությամբ ի՞նչ էր ուզում իրականում ասել Ռ. Քոչարյանը:
- Գիտեք, հիմա կողքից խոսելը շատ հեշտ է, խորհուրդ տալը` նույնպես: Իհարկե, իշխանությունների կեցվածքը փայլուն չէր, բայց կայծակնային գործողություններ, թե ինչ պիտի անեին, լավ չեմ պատկերացնում, բացի ժամանակին ցավակցելուց եւ որոշակի հանդարտեցնող հարցադրումներ անելուց:

Չեմ կարող այդպես շատ լուրջ վերաբերվել Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը: Կարծում եմ` միայն արձագանքելու համար ընդամենը արձագանքել է, դա քննարկելու առարկա չէ:
- Այնուամենայնիվ, ըստ Ձեզ, այստեղ զուտ արձագանքելու խնդի՞ր էր, թե նա այսպիսի հարցազրույցներով փորձում է այլ քաղաքական խնդիրներ լուծել:
- Իհարկե, այստեղ ենթատեքստը, կարծում եմ, ավելի կարեւոր է իր համար, քան թե բուն Գյումրու դեպքը: Ըստ երեւույթին, նպատակն էր այսօրվա իշխանություններին որոշակի հարված հասցնել: Ի վերջո, նաեւ իշխանական պայքար է գնում: Իշխանության տարբեր թեւեր լուրջ կռիվ են տանում, թե ով որ կտորին պետք է տիրանա, այսպես ասած, իշխանության տորթից: Ավելի շատ այդ կոնտեքստը կա այստեղ, այսինքն` քաղաքական դաշտում ի հայտ գալու եւ հիմնական ներիշխանական մրցակցին հարված հասցնելու: Չեմ բացառում նաեւ, որ կարող է այլ ենթատեքստեր լինել, բայց ենթադրությունները շատ կլինեն, դրա մասին չարժե խոսել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում