"ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐԸ" 5 ՏԱՐԵԿԱՆ Է Ազգի հավերժության խորհուրդը Հայրենիքն է

Արխիվ 12-16

"ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐԸ" 5 ՏԱՐԵԿԱՆ Է
Ազգի հավերժության խորհուրդը Հայրենիքն է


Լրացավ "Հայոց Արծիվներ" հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադրման եւ մեղվաջան գործունեության հինգ տարին:
Հարգարժա՛ն առաջնորդ Խաչիկ Ասրյան, սիրելի՛ "Հայոց Արծիվներ", ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ` այս նշանակալից իրադարձության կապակցությամբ եւ մաղթում նոր` պատվաբեր ու պարտավորեցնող տարեդարձներ:
Հինգ տարի առաջ` 2010 թվականի հունվարի 27-ին, հայրենանվեր եւ հայրենապաշտ Խաչիկ Ասրյանը, Սյունիքում իր իսկ նախաձեռնությամբ հիմնադրած "Սյունյաց Արծիվներ" երիտասարդական հասարակական կազմակերպության հենքի վրա, Երեւանում հիմնադրեց նոր` ավելի լայնամասշտաբ հայրենասիրական կազմակերպություն` համալրելով այն նորանոր "արծիվներով". վերածնված, հույս եւ հավատ ներշնչող կազմակերպությունը վերանվանվեց "Հայոց Արծիվներ":
Խաչիկ Ասրյանը ձեռնամուխ եղավ հայրենասիրական գաղափարներով ապրող քաղաքացիների համախմբմանը` ընդգրկելով հանրապետության գրեթե ողջ տարածքը` 301 մասնաճյուղերով եւ շուրջ 44.000 հայրենասեր հայորդիներով:
5-ամյա տարեգրության ընթացքում իրականացվեցին 580 հայրենասիրական եւ ռազմահայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ` նվիրված ազգային պետականության կայացման, այն է` հավատքի ամրապնդման, հայի ինքնաճանաչողության, հայ ազգի հզորացման, ռազմահայրենասիրական գաղափարախոսության քարոզչության, հայոց մշակութային արժեքների պահպանության եւ մեր երկրում գիտության ու կրթության զարգացման գործին:
Հինգ տարվա փութաջան աշխատանքի արդյունքում, շնորհիվ Խաչիկ Ասրյանի անձնվեր եւ ջանադիր գործունեության, "Հայոց Արծիվները" ինչպես հանրապետության տարածքում, այնպես էլ սահմաններից դուրս, լայն ճանաչում ու վստահություն ձեռք բերեց: "Հայոց Արծիվների" շարքերը համալրվեցին հազարավոր խոհեմ ու բոլորանվեր քաղաքացիներով:
"Հայոց Արծիվների" այս նշանակալից եւ բազմաբովանդակ օրվա` հինգերորդ տարեդարձի կապակցությամբ, քաջառողջություն, ընտանեկան երջանկություն եւ մարդկանց մեջ հայրենասիրությունն էլ ավելի արմատավորելու սուրբ գործում մեծ նվաճումներ մաղթելով` ջերմորեն շնորհավորում ենք կազմակերպության հիմնադիր նախագահ, ժողովրդանվեր, ազգամեծար եւ իր մարդ տեսակով չերկրորդվող Խաչիկ Ասրյանին, ով ողջ էությամբ նվիրվելով հայրենիքին` իր անշահախնդիր ծառայություններն է մատուցում ազգին, բանակին, պետությանը: Ի սրտե մեր շնորհավորանքի խոսքն ենք ասում նաեւ նույն օրը` հունվարի 27-ին ծնված նրա երեքամյա դստերը` փոքրիկ Աստղիկին: Թո՛ղ նա մեծանա Խաչիկ Ասրյանի տեսլականների անխոցելի հայրենիքում, ինչի ամբողջականացմանն էլ ինքը ձգտում է:
Սիրելի՛ "Հայոց Արծիվներ", երախտագիտորեն շնորհավորում ենք նաեւ Ձեզ. կազմակերպության նախագահության անդամներիս անունից ընդունեք մեր անկեղծ մաղթանքները, շնորհավորում ենք նաեւ Ձեր լուսաշող ու հայկական ավանդական ընտանիքներին, թո՛ղ Ձեր անկեղծ աշխատանքի եւ նվիրվածության շնորհիվ նրանք ապրեն հզոր ու պաշտպանված հայրենիքում:
Պետք է խոստովանել, որ Դուք պատվով անցաք հինգ տարվա ոչ դյուրին ճանապարհը. մեր առաջնորդի կոչերին ու հրահանգներին միշտ ընդառաջ` հաղթահարեցիք բազում դժվարություններ, այցելեցիք Հայոց ազգային բանակի տարբեր զորամասեր ու սահմանագծի մարտական հենակետեր, Դուք հարգանքի տուրք մատուցեցիք "Եռաբլուր" պանթեոնում ամփոփված եւ հանգչող մարտիրոսված քաջերի աճյուններին, հարգանքով ու փառքով պսակեցիք Մեծ Հայրենականի եւ Արցախյան ազատամարտի հաղթանակի վետերաններին, Դուք մտաք դպրոցներ ու մշակույթի օջախներ, մարզական ակումբներ, կարոտյալ ընտանիքներ ու սահմանամերձ համայնքներ:
"Հայոց Արծիվներ" հայրենասիրական հասարակական կազմակերպության մուտքը մեր երկրի հասարակական կյանք դրսեւորվեց որպես հայրենասիրական ոգու հզոր խարիսխ:
Ձեր սիրտը չդողաց ո՛չ դիպուկահարի գնդակից, ո՛չ մեր ներքին թշնամիների սադրանքներից: Ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությանը հավատարիմ` Դուք մնացիք հայոց պետականության կայունության եւ Հայոց ազգային բանակի աննահանջ մարտիկը:
Դո՛ւք եք մեր երկրի ներկան ու ապագան, Ձեր եւ մեր առաջնորդի` Խաչիկ Ասրյանի վաստակած բազում պարգեւներն ու պատվոգրերն այն ազնիվ ու անշահախնդիր գործի վկայություններն են, որին նվիրվել եք Դուք` մեր պետության ազգային քաղաքացիական հասարակությունը ձեւավորելու գործում:
Ցանկալով կայուն ու դեպ հավերժություն գնացող հայրենիք` Ձեզ ուզում ենք տեսնել նրա արժանավոր քաղաքացիների շարքում: Առողջ եւ միասնական եղե՛ք:
Եվս մեկ անգամ շնորհավորում ենք Ձեզ եւ մաղթում հայոց լեռներում ճախրող արծիվների անկոտրում ոգի, արծվահայացություն, նոր տարեդարձներ ու նվաճումների նոր գագաթներ:
Անսասան հավատամքով`
"Հայոց Արծիվներ" հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահություն


Տեղեկանք

"Հայոց Արծիվներ" հայրենասիրական հասարակական կազմակերպությունը, որը որդեգրել է ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությունը, "Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ" կարգախոսը, իր հիմնադրման օրվանից` 2010 թ. հունվարի 27-ից մինչեւ այժմ, իրականացրել է բազմաբովանդակ 580 միջոցառում` կազմակերպության նիստեր, հայրենասիրական, ռազմահայրենասիրական ծրագրեր, կազմակերպության մասնաճյուղերի հիմնադրում, անդամագրություն կազմակերպությանը, կազմակերպության բացօթյա բազմահազարանոց 1-ին, 2-րդ, 3-րդ համագումարներ, կազմակերպության հիմնադրման 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ տարեդարձեր, Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ, 21-րդ, 22-րդ եւ 23-րդ տարեդարձներին նվիրված հայրենասիրական 80 խոշոր միջոցառում` ՀՀ ՊՆ եւ ԼՂՀ ՊՆ տարբեր զորամասերում եւ մարտական հենակետերում, Հայոց ազգային բանակի 20-րդ, 21-րդ եւ 22-րդ տարեդարձներին նվիրված ռազմահայրենասիրական 60 խոշոր միջոցառում` ՀՀ ՊՆ եւ ԼՂՀ ՊՆ տարբեր զորամասերում եւ մարտական հենակետերում, Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2000 կրթօջախներին նվիրել է 2000 օդաճնշիչ հրացան (www.hayocartsivner.am):
"Հայոց Արծիվներ" հայրենասիրական հասարակական կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում հիմնադրել եւ պաշտոնապես բացել է 301 մասնաճյուղ-գրասենյակ` Հայաստանի Հանրապետության 29 քաղաքային եւ 272 գյուղական համայնքներում, իսկ կազմակերպությանը կամավոր հիմունքներով անդամագրվել է 44.377 մարդ (երիտասարդներ, միջին տարիքի եւ տարեց մարդիկ):

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում