"ՄԵՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ՈՉԻՆՉԻՑ ՉԵՆ ՎԱԽԵՆՈՒՄ"

Արխիվ 12-16

"ՄԵՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ՈՉԻՆՉԻՑ ՉԵՆ ՎԱԽԵՆՈՒՄ"

Հայոց բանակի կազմավորման 23-ամյակին եւ երիտասարդների ու սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ, այսօր "Իրավունքի" "Ուղիղ կապ" խորագրի հյուրը ՀՀ ԶՈՒ հոգեւոր փոխառաջնորդ Տ. ՄՈՎՍԵՍ ԱԲԵՂԱ ՍԱՐԳՍՅԱՆՆ էր: Հայր Սուրբին ուղղված մեր ընթերցողների հեռախոսազանգերն ու ֆեյսբուքյան հարցերը մեծամասամբ վերաբերում էին հոգեւորական-զինվոր փոխհարաբերություններին, առաջին հերթին` հենց բանակի դեմ ուղղված աղանդավորական շարժումներին եւ, իհարկե, Սուրբ Սարգսի տոնը նշելուն ու մերօրյա հերոսների` սահմանապահների առօրյային, որոնց ամենամոտ կանգնած են ՀՀ ԶՈւ հոգեւոր ծառայողները: Մինչ հնչած հարցերին անդրադառնալը, "Իրավունքը" Հայր Մովսեսից հետաքրքրվեց, թե ի՞նչ հոգեբանական վիճակում է այսօր դիրքապահ զինվորը, երբ վերջին շրջանում խիստ լարված իրավիճակ էր սահմանում: Ի պատասխան` Հայր Սուրբը նշեց.
- Մենք այստեղ քաղաքում մեր տներում նստած անհանգստանում ենք ու խոսում լարված վիճակի մասին: Բայց երբ լինում ես զորամասում` տվյալ լարված դիրքերը պահող զինվորների շրջանակներում, հասկանում ես, որ եթե լարված իրավիճակ կա, ապա միայն քաղաքում է: Այստեղ զինվորները ոչինչից չեն վախենում եւ ռեալ կատարում են իրենց պարտականությունները ու միշտ պատրաստ են արժանի հակահարված տալ թշնամուն: Նրանք պատրաստ են կատարել ցանկացած մարտական խնդիր, որ կտան իրենց հրամանատարները:
- Փաստորեն, իրականում սահմանում որեւէ խուճապ չի՞ լինում:
- Երբեք չեմ զգացել ու չեմ լսել, որ որեւէ տեղ մեր զինվորների մոտ խուճապ առաջանա: Խուճապ կարող է առաջանալ այստեղ` քաղաքում` տարբեր լրատվամիջոցների չափազանցված տեղեկատվությունների հիման վրա, մինչդեռ երբեք սահմանապահ զորամասերում կամ դիրքերում խուճապ չի առաջանում: Այնտեղ մարդիկ շատ լավ գիտակցում եւ տիրապետում են իրավիճակը: Ընդհակառակը, որքան հակառակորդի ագրեսիվ գործողությունների ընթացքում միջադեպեր են լինում, այնքան հայկական կողմը` մեր զինվորները, առավել եւս դառնում են պատրաստակամ` լավագույնս կատարելու իրենց առաջադրված մարտական խնդիրները` հայրենիքի պաշպանությունը եւ սահմանների անվտանգությունը լիարժեքորեն ապահովելու համար:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.
- Հոգեշնորհ Տ. Մովսես աբեղա Սարգսյանի մնացյալ պատասխանները կարդացե՛ք "Իրավունք" թերթի չորեքշաբթի օրվա համարում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում