ԶԱՊՆ ԱԶԱ՞Տ ԿԱՐՁԱԿՎԻ
Արխիվ 12-16ԶԱՊՆ ԱԶԱ՞Տ ԿԱՐՁԱԿՎԻ
Օրերս լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց այն մասին, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Երեւանում 2014թ. հոկտեմբերի 28-ին հայտնաբերված Անդրանիկ Սողոյանի` Զապի կալանքը երկու ամսով երկարացնելու` Արդարադատության նախարարության միջնորդությունը, եւ օրենքով գողը հունվարի 29-ին ազատ կարձակվի: Թե, որքանով է վերոնշյալ լուրը համապատասխանում իրականությանը, փորձեցինք պարզել քրեական հեղինակության փաստաբան Վահագն Մարտիրոսյանից, ով հետեւյալ պատասխանը տվեց.
- Մեծ հաճույքով կպատասխանեի Ձեր հարցին, բայց իմ պաշտպանյալը ինձ արգելել է առհասարակ շփվել լրագրողների հետ: Ուստի ո՛չ կարող եմ հերքել, ո՛չ հաստատել Ձեր ունեցած տեղեկությունը:
Չնայած փաստաբանը այդպես էլ հստակ պատասխան չտվեց, բայց խոսքերից կարելի էր ենթադրել, որ պատասխանը դրական է, եւ, բնական է, որ ինքը` Զապը, չէր ցանկանա, որ այդ տեղեկատվությունն ընկներ լրատվամիջոցների ձեռքը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

