ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ ՍԱՐՍԱՓԵՑՐԵ՞Լ Է ԲԵԼԳԻԱՀԱՅԵՐԻՆ

Արխիվ 12-16

ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ ՍԱՐՍԱՓԵՑՐԵ՞Լ Է
ԲԵԼԳԻԱՀԱՅԵՐԻՆ


Կարծես թե, հայաստանյան մարզերում "համազգային շարժումներ" ստեղծելու ԲՀԿ-ական ծրագիրը չիրագործվեց, քանի որ վերջիններս հույսները հայրենիքից կտրած` փորձում են նմանատիպ շարժումներ ստեղծել Եվրոպայի հայաշատ վայրերում: "Իրավունքն" արդեն իսկ անդրադարձել էր, որ մի քանի օր առաջ Բրյուսելում տեղի է ունեցել ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հանդիպումը տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այժմ վերոնշյալ հանդիպման մասին "Իրավունքը" պարզեց ներկաների ստացած տպավորությունը: Ինչպես նշում է մեր հավաստի աղբյուրը, հանդիպման ժամանակ տիկին Զոհրաբյանի դյուրագրգիռ ու պեսիմիստական ելույթը նախ սարսափեցրել է ներկաներին, ապա վերջնականապես մարել է նրանց մոտ հայրենիք վերադառնալու ցանկությունը: Թեպետ հանդիպումը նվիրված է եղել Ցեղասպանության 100-րդ տարելիցին, բայց, ըստ էության, բացառապես խոսվել է այն մասին, որ Հայաստանն ապրելու տեղ չէ, չկա պետություն, չկա օրենք, եւ այդ անապատում միակ օազիսը նույն ինքը` ԲՀԿ-ն է: Մոռանալով, որ բելգիահայերը վաղվա ընտրություններին ԲՀԿ-ին ձայներ, եթե անգամ շատ ցանկանան էլ, չեն կարող ապահովել` այնուամենայնիվ, Ն. Զոհրաբյանը "Բարգավաճ Հայաստան" կուսակցության անունից տեղի մի քանի մարզիկներին հանձնել է պատվոգրեր ու նվերներ: Ավելին` կազմակերպել է ճոխ ու շքեղ հյուրասիրություն, որի համար առատաձեռն վճարել է: Այո, նյութական շռայլությամբ Հայաստան-Սփյուռք կապին սեպ խրելու առաջին փորձը Ն. Զոհրաբյանի մոտ ստացվել է "փայլուն": Մնում է այս հանդիպումից դասեր քաղել եւ հնարավորինս զերծ պահել սփյուռքահայերին` հայրենիքը վատաբանող չստացված դիվանագետներից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում