ՈՍԿՈՒ ՏԵՆԴ ԿԱՄ "ՈՒՉԱՍՏԿՈՎԻԻ" "ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՈՒՄԸ"

Արխիվ 12-16

ՈՍԿՈՒ ՏԵՆԴ ԿԱՄ "ՈՒՉԱՍՏԿՈՎԻԻ" "ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՈՒՄԸ"


Այն, որ Գյումրիի ողբերգության արդյունքում ստեղծված լարվածության ֆոնին, այն էլ այն պահին, երբ լարվածություն էր առաջացել սահմաններում, միանգամայն սպասելի էր, որ Ռոբերտ Քոչարյանը կխախտի իր տեւական լռությունը: Չէ որ դա հերթական առիթն էր արտահայտվել այն ենթատեքստով, թե` ամեն ինչ վատ է, եթե ես լինեի, լավ կլիներ:

ՈՎ-ՈՎ, ԲԱՅՑ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԽՈՍԵԼՈՒ ՏԵՂ ՉՈՒՆԻ

Սակայն, ինչ նա ասաց, մասնավորապես, Գյումրիի դեպքի կապակցությամբ. "Ակնհայտ էր, որ մարդկանց վրդովմունքը կարող է վերածվել զանգվածային գործողությունների` անկանխատեսելի հետեւանքներով: Դա կանխելու համար անհրաժեշտ էին իշխանությունների կայծակնային առաջանցիկ գործողությունները": Թե ինչպիսին են քոչարյանական "առաջանցիկ գործողությունները", բավականին լավ հիշում ենք հատկապես 2008-ի մարտիմեկյան արյունահեղության դրվագով:
Այնուհետ ՀՀ երկրորդ նախագահը շարունակում է. "Մեր պաշտոնյաների լղոզված, իրարամերժ եւ շփոթված հայտարարությունները յուղ լցրեցին կրակի վրա, եւ առանց այդ էլ լարված իրավիճակին ազգային նվաստացման երանգ հաղորդեցին: Իսկ դա արդեն պայթյունավտանգ համադրություն էր եւ, ցավոք, մարդկանց զայրույթը թափվեց հայ ոստիկանների վրա": Թե որտե՞ղ նա տեսավ շփոթվածությունը` ոստիկանության օպերատիվ գործողություններո՞ւմ, ՀՀ նախագահի կողմից շտապ սելեկտորային խորհրդակցություն անցկացնելո՞ւ մեջ... Համենայնդեպս, դեռ ոչ ոք չի մոռացել Ռոբերտ Քոչարյանի վարքագիծը 1999-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո, ու հատկապես նրա "անթրաշության կանխավարկածը", ինչպես նաեւ ամբողջովին կրավորական պահվածքը ներքաղաքական հրահրումների փորձերի հանդեպ:
Սակայն ամենից շատ նրա դատողությունները վերաբերում են դրամի կտրուկ տատանումներին` անցյալ տարվա դեկտեմբերին: Այ, այդտեղ նա բավականին երկարաշունչ փիլիսոփայում է, թե ինչքան լավ նման իրավիճակներում գործադիրը գործում էր իր օրոք, եւ ինչքան վատ` այս անգամ: Ընդամենը մեկ մեջբերում. "Ֆորմալ տեսանկյունից դրամի փոխարժեքի կայունության պատասխանատուն ՀՀ Կենտրոնական բանկն է, որն այդ օրերին կայունացմանն ուղղված որոշակի ջանքեր էր գործադրում` իր լիազորությունների շրջանակում: Բայց դեկտեմբերյան իրավիճակում դա ակնհայտորեն բավարար չէր: Իշխանության բոլոր ինստիտուտների հրատապ եւ համակարգված գործողություններ էին անհրաժեշտ, ազդեցության բոլոր` մոնետարային, ֆիսկալ եւ վարչական գործիքների կիրառմամբ: Դատելով արդյունքներից, այդ գործողությունները ուշացած ու թերի են եղել": Դա լավ է, որ Քոչարյանը հիշատակեց Կենտրոնական բանկը, որը այդքան երկար տարիներ ղեկավարում էր, այնուհետ` որպես քոչարյանա-ամերիկյան ժառանգություն մնացած Տիգրան Սարգսյանը: Հիշեցնենք նույն Տիգրան Սարգսյանի մեծագույն տնտեսական գլուխգործոցը այդ ժամանակաշրջանում` ՀՀ ոսկու պահուստների ամբողջական վաճառքը, որն առանց նույն Քոչարյանի քաղաքական որոշման պարզապես անհնարին է: Հավանաբար, այդ ոսկի՞ն էր հիշել պարոն նախկին նախագահը: Չէ որ այն պայմաններում, երբ աշխարհում ֆինանսական պատերազմներ են ընթանում, ցանկացած պետության համար ոսկու պահուստ ունենալն անհրաժեշտ է: Իսկ իր ԿԲ նախագահը առնվազն իր համաձայնությամբ, եթե ոչ հանձնարարությամբ, իրական արժեքը` ոսկին, որի մեկ գրամը մնում է մեկ գրամ, անկախ հանգամանքներից ու աշխարհագրական դիրքից, փոխել էր դոլար եւ եվրո կոչվող կտրտած թղթով...
Բայց երջանկության արցունքներ է մարդու աչքից հանում Քոչարյանի ասածը, թե ինչ պետք է անել. "Առաջին հերթին` ընդունել հիմնարար խնդիրների գոյությունը եւ անկեղծ երկխոսության տրամադրվել հասարակության ու բիզնեսի հետ` երկրում ստեղծված իրավիճակի եւ ճգնաժամից դուրս գալու ուղիների մասին": Դե, հիշենք Քոչարյանի "երկխոսության" մեթոդները` ոստիկանական մահակներ, ջրցան մեքենաներ, կրակոցներ, արտաքնոցում ծեծելով սպանող թիկնապահներ: Էլ ո՞վ խոսեր երկխոսությունից... Բայց քոչարյանական գլուխգործոցի վերջին նախադասությունը 100 տոկոսանոց ճիշտ է. "Հաջողության հասնելու ճանապարհին ամենամեծ խոչընդոտը կլինի քաղաքական էլիտայի տնտեսական շահերի բախումը երկրի երկարատեւ շահերի հետ": Ով է այդ "էլիտան", եթե ոչ իր ստեղծած վիթխարի օլիգարխիկ կայսրությունը, եթե ոչ իր ստեղծած բնույթով օլիգարխիկ կուսակցությունը` ԲՀԿ-ն:

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ
ՊԱՏԵՐԱԶՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է


Բարեբախտաբար, արտաքին ճակատում տիրող լարվածությունը քարոզիչները չկարողացան օգտագործել` խուճապ եւ ներքին լարվածություն սերմանելու համար: Այդպիսի թույլիկ փորձեր անողներին արագ լռեցնում էին եւ են ինչպես լրատվական դաշտում, այնպես էլ սոցիալական ցանցերում, մասնավորապես "Ֆեյսբուքում": Գումարած դրան, Սերժ Սարգսյանի ելույթը ՊՆ-ում բանակի մոտեցող տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին, շատ բան իր տեղը դրեց: Նախ` գերագույն գլխավոր հրամանատարը փաստեց, որ ռազմական առումով մենք ուժեղ ենք, քան երբեւէ եղել ենք, եւ երկրորդը` որ, եթե լինեն հակառակորդի սպառնալից կուտակումներ, ապա մեր երկիրն իրավունք է վերապահում հասցնել կանխարգելիչ հարվածներ: Դա էլ պատասխանն է հանրության այն տրամադրություններին, որ առկա է սպասում` վճռական եւ կոշտ գործողությունների:
Իսկ ինչ վերաբերում է Գյումրիում կատարվածը հայ-ռուսական հարաբերությունները փչացնելու, հակառուսական տրամադրություններ սերմանելու փորձերին, հետեւողականորեն ուռճացված կամ բացարձակ սուտ լուրեր են տիրաժավորվում` համապատասխան տրամադրություններ գրգռելու համար: Ու դա 5-րդ շարասյուների կողմից արվում է ոչ միայն Հայաստանում, այլեւ Ռուսաստանում: Բավականին պերճախոս օրինակ. "Նախախորհրդարանի" ակտիվիստների վառված մեքենաների անցյալ տարվա կադրերը ինչ-որ մեկը մեկտեղեց եւ ներկայացնելով որպես ռուսների մեքենաներ, սադրիչ վայնասուն տարածեց համացանցի ռուսական հատվածում, իսկ այնուհետ Հայաստանում տարածվեց տեսանյութ, թե ինչպես ավտոմեքենաների տերերը հանդես են գալիս, որ դա իրենց ավտոմեքենաներն են, բայց միաժամանակ հայ ունկնդրին փորձ է արվում համոզել իբր այդ լուսանկարները պտտվել են ռուսական հեռուստաալիքներով (մինչդեռ համացանցից այն կողմ այդ սուտ տեղեկությունը չէր էլ անցել):
Ինչեւէ, հակառուսական հիսթերիա ստեղծելու եւ համապատասխան տրամադրություններ բորբոքելու փորձերը դեռ շարունակվելու են: Ուղղակի մի կողմից, թերեւս, սադրիչներին հայտնաբերելու գործում անելիք ունեն իրավասու մարմինները, մյուս կողմից բնակչությունը քայլ առ քայլ սովորում է քննադատաբար վերաբերվել ցանկացած տեղեկատվության եւ կուլ չտալ տարատեսակ քարոզչական խայծերը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում