ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ.ՙԼԱՎ Է ՄԵՌՆԵԼ, ՔԱՆ ԾՆԿԻ ԻՋՆԵԼ ՌԻՆԳՈՒՄ՚(լուսանկարներ)
Արխիվ 12-16ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ.ՙԼԱՎ Է ՄԵՌՆԵԼ, ՔԱՆ ԾՆԿԻ ԻՋՆԵԼ ՌԻՆԳՈՒՄ՚(լուսանկարներ)
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը պատրաստվում է փետրվարի 21-ին Բեռլինի «O2 World» մազապալատաում կայանալիք բրիտանացի Փոլ Սմիթի դեմ ռեւանշ մենամարտին: Հայ բռնցքամարտիկն ասել է."Լավ է մեռնել, քան ծնկի իջնել ռինգում",- խոսքը փոխանցում է բռնցքամարտիկի մամլո խոսնակ Սիրան Գրիգորյանը: Ապա Արթուր Աբրահամը նաեւ հավելել է."Դժվարությունները ժամանակավոր են ու հաղթահարելի: Դրանք միշտ մեր հնարավորությունների սահմաններում են տրվում":
Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերի 27-ին Արթուր Աբրահամը 12 ռաունդ տեւած մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ՝ 117:111, 117:111, 119:109 միավորների բացարձակ առավելությամբ, հաղթել է Սմիթին:




ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

