ԲՀԿ-Ն ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻ ՄԱՍՆ Է. ԳԱՌՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Արխիվ 12-16ԲՀԿ-Ն ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻ ՄԱՍՆ Է.
ԳԱՌՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ
«ՀԱՅՐԵՆԻՔ ԵՎ ՊԱՏԻՎ» կուսակցության նախագահհ Գառնիկ Մարգարյանից «Իրավունքը» հետաքրքրվեց` երբ է, ի վերջո, կուսակցությունը հրապարակելու իր կազմած «սեւ» ցուցակը, որը գլխավորում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Հիշեցնենք` երեք տարի առաջ կուսակցության անդամները հիմնադրել են «Հակակրիմինալ» հասարակական շարժումը, որի նպատակն է լինելու բացահայտումների շնորհիվ վերջ դնել Հայաստանում կոռուպցիային, իշխանությունը մաքրել կրիմինալներից:
Սեւ ցուցակը, ըստ Մարգարյանի, բավական ընդարձակ է եւ բաղկացած է բաժիններից` միլիարդատերեր, միլիոնատերեր, սակայն ցուցակը հիմա չի կհրապարակվի. «Մտածում էինք, որ գուցե իշխող ռեժիմը ստեղծեր այնպիսի հանձնաժողով, որի գործունեության ընթացքում ետ կվերադարձվեր թալանված գումարի մի մասը, սակայն այդպես չեղավ: Հետեւաբար, կսպասենք հարմար ժամանակի»:
Անդրադառնալով Ռ. Քոչարյանի հենասյուն համարվող ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի համագործակցությանն ու այս տարի սպասվելիք ակնկալիքներին` Գառնիկ Մարգարյանի խոսքով` ԲՀԿ-ն իշխանության մասն է, իսկ ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի համագործակցությունից ի հայտ եկող բացասական երեւույթների հիմնական պատասխանատուն ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն է:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

