ՓՄՁ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ`ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ՄՈՏ. ՖՈՏՈՇԱՐՔ
Արխիվ 12-16ՓՄՁ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ` ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՇԵՆՔԻ ՄՈՏ. ՖՈՏՈՇԱՐՔ
Այսօր կառավարության դիմաց հավաքվել են ՓՄՁճի ներկայացուցիչներ, որոնք պահանջում են շրջանառության հարկի նոր օրենքը վերանայել եւ խնդրում են, որ վարչապետը այս հարցին լուծում տա: «Մենք չենք կարող բոլոր ապրանքները գույքագրել, հնարավորություն չունենք հաշվապահ պահելու»,- ասացին քաղաքացիները:
Նրանցից մեկն էլ`տիկին Ռուզաննան, ասաց, որ ինքը ձայն է տվել ՀՀԿ-ին, հավատում է այդ կուսակցությանը, դրա համար էլ այսօր խնդրում է, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իրենց լսի: «Ես հետագայում էլ իմ ձայնը տալու եմ ՀՀԿ-ին, քանի որ այս կուսակցությունն է մտածում ժողովրդի մասին»,-ասաց տիկին Ռուզաննան:
Կառավարության շենքի դիմաց հավաքված քաղաքացիները միասնական են եւ պայքարելու են մինչեւ վերջ: «Եթե խնդիրը չլուծվի, այլեւս չենք աշխատի»,- հայտարարեցին ակցիայի մասնակիցները:



ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

