Ադրբեջանը դարձել է լուրջ սպառնալիք տարածաշրջանի կայունության ու անվտանգության համար: Հ. Նաղդալյան

Արխիվ 12-16

Ադրբեջանը դարձել է լուրջ սպառնալիք տարածաշրջանի կայունության ու անվտանգության համար: Հ. Նաղդալյան


Այսօր` հունվարի 26-ին, մեկնարկեց ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որի օրակարգում թեև Հայաստանին առնչվող հարցեր ընդգրկված չէին, սակայն, մեր պատվիրակությունը, օգտվելով իրեն ընձեռված ելույթների հնարավորությունից, ևս մեկ անգամ փորձեց Եվրոպայի ուշադրությունը հրավիրել և այդ բարձր ամբիոնից հնչեցնել Ադրբեջանի կողմից վարվող հակահայկական քաղաքականության, վերջինիս կողից սահմանին ագրեսիա հրահրելու փորձերի շուրջ: ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար , ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ` օգտվելով ընթացիկ զեկույցով հանդես գալու իր իրավունքից բարձրաձայնեց, որ սահմանում տեղի ունեցող դեպքերի ողջ պատասխանատվությունն այսօր կրում են ադրբեջանական իշխանությունները: Զեկույցում մասնավորապես նշվում է.

,,Հարգելի գործընկերներ,

2014 թ-ի նոյեմբերին, ԵԽԽՎ Մշտական Կոմիտեն ընդունեց «Դատապարտված անձանց փոխանցման մասին» կոնվենցիայի չարաշահումը կանխարգելելու միջոցառումների մասին» բանաձևը, որը դատապարտում է Ադրբեջանի կողմից  Եվրոպայի խորհրդի` բանտարկյալների հանձման մասին պայմանագրի չարաշահումը` արդարացնելու համար Սաֆարովի անհապաղ ազատ արձակումը: Վեհաժողովը հիշեցրեց, որ միջազգային հարաբերություններում և օրենքի գերակայությամբ բարի կամքի սկզբունքը պահանջում է պայմանագրերի մեկնաբանում `իրենց առարկաների և նպատակների համապատասխան:

Մենք ողջունում ենք Վեհաժողովի  սկզբունքային դիրքորոշումը այս խնդրի շուրջ  և անդամների միասնությունը իրենց դիրքորոշման մեջ` կանխելու Կոնվենցիայի աղաղակող չարաշահումը հետագա այլ դեպքերում, ինչպես որ արվեց Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ 2012-ին Սաֆարովի գործի առնչությամբ:

Ադրբեջանական պատվիրակության բոլոր փորձերը` արդարացնելու  բարբարոսական հանցագործությունը , տապալվեցին, Ադրբեջանը փորձեց հրահրել հակահայկական ատելություն:  Սա շատ վտանգավոր քաղաքականություն է, որը սպառնում է ոչ միայն Հայաստանին, այլև ողջ տարածաշրջանին` գլոբալ առումով` վաղը յուրաքանչյուրը կարող է դառնալ Ադրբեջանի թիրախը :

Այդ պատճառով մենք բանեցնում ենք մաքսիմալ զգուշավորություն ` գործընկերների նախաձեռնություններին առնչվելիս, որոնք ուղղված են ներկայացնելու Լեռնային Ղարաբաղի  փխրուն խնդիրը:  Բոլոր պրովոկացիոն քննարկումներն այս զգայուն թեմայի շուրջ, ինչպես նաև, միջազգային կազմակերպության կողմից ներկայացված ցանկացած անհավասարակշիռ  փաստաթուղթ պարարտ հող է դառնում սահմանի անկայունության համար: Ադրբեջանն անում է առավելագույնը` սրելու իրավիճակը կոնֆլիկտի գոտում:

Ադրբեջանական սադրանքները սահմանի վրա  հանգեցնում են բազմաթիվ մահերի` երկու կողմից էլ, որոնց պատասխանատվությունը ընկնում է բացառապես Ադրբեջանի ղեկավարության վրա:

Վերջերս ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի ուղղաթիռի խոցումը վարժական թռիչքի ընթացքում ,  որը խլեց երեք երիտասարդ զինծառայողի կյանք, Բաքվի հանցագործ սադրանքի ևս մեկ ապացույցն է: Ավելին` Ադրբեջանը կոպտորեն խախտեց միջազգային մարդասիրական իրավունքի նորմը` ուղղաթիռի խոցման տարածքը շարունակաբար պահելով ինտենսիվ կրակահերթի տակ` համարյա տասը օր անհնարին դարձնելով սպանված անձնակազմի մարմինների էվակուացումը:

Արհամարհելով   ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և միջազգային հանրության կոչերը` ուժի չկիրառման, վստահության հաստատման միջոցառումների շուրջ, Բաքուն օր օրի խորացնում է ճեղքը իր և քաղաքակիրթ աշխարհի միջև:

Այս բոլոր փաստերը ցույց են տալիս, որ Ադրբեջանը դարձել է լուրջ սպառնալիք տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը:

Ես կցանկանայի կրկնել, որ մենք լիովին համաձայն ենք Մինսկի խմբի համանախագահների հետ, որ կոնֆլիկտը այլ կերպ, քան խաղաղ ճանապարհով, լուծվել չի կարող: Որքան արագ Ադրբեջանի ղեկավարությունը սա գիտակցի, այնքան ավելի բանակցային գործընթացը արդյունավետ կլինի Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի լուծման ուղղությամբ:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում