ՀԱՅ ՍԱՄԲԻՍՏՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՄԵԴԱԼԸ ՂԱԶԱԽՍՏԱՆԻՑ
Արխիվ 12-16ՀԱՅ ՍԱՄԲԻՍՏՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՄԵԴԱԼԸ ՂԱԶԱԽՍՏԱՆԻՑ
Ղազախստանի Ալմաթի քաղաքում ավարտվեց Սամբոյի աշխարհի գավաթի փուլերից՝ «Ն. Նազարբաևի մրցանակներ» միջազգային մրցաշարը: Մրցումների երկրորդ օրը մեր մարզիկներից ստեփանակերտցի Աշոտ Դանիելյանը 82 կգ քաշային կարգում հաղթելով բոլոր գոտեմարտերը հասավ եզրափակիչ, սակայն ցավալիորեն պարտություն կրեց Ալի Կուրժևի հետ պայքարում և բավարարվեց արծաթե մեդալով: Հիշեցնենք, որ երեկ 52 կգ քաշային կարգում հանդես եկող Տիգրան Կիրակոսյանը նվաճել էր ոսկե մեդալ: Հավելենք, որ մեր երկու մեդալակիրներն էլ ներկայացնում են Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը: Տեղեկատվությունը տրամադրեց Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

