ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԸ ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐԻ Է ՄԵԿՆՈՒՄ

Արխիվ 12-16

ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԸ ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐԻ Է ՄԵԿՆՈՒՄ


Համազգային պետական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում և Կանադայում։ Սփյուռքահայ հանդիսատեսին կներկայացվեն «Շխոնց Միհրան», «44 աստիճանի վրա», «Փրկության կղզի» և «Ամենալավ տունը» ներկայացումները։ Այդ մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց թատրոնի տնօրեն ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ:

«Փետրվարի 3-8-ը Կալիֆորնիայի Լոս-Անջելես քաղաքում հայկական շնչով հագեցած թատերական փառատոն է սպասվում։ Համազգային պետական թատրոնը  Համազգային հայ կրթական և մշակութային միության Ամերիկայի արևմտյան շրջանային վարչության հրավերով կներկայացնի չորս ներկայացում:

Վ. Սարոյանի ստեղծագործությունների հիման վրա բեմադրված «Փրկության կղզին» լեցուն է բարության ամենափրկիչ ուժի հավատով։

Արտագաղթի ցավոտ թեմային անդրադարձող «44 աստիճանի վրա» ներկայացումն անցյալ տարի ընդգրկված լինելով թատրոնի ամերիկյան հյուրախաղերում՝ այս անգամ հատուկ հրավեր է ստացել և փետրվարի 15-ին կներկայացվի նաև Սան Ֆրանցիսկոյում»։

Վ. Մկրտչյանն ընդգծեց, որ այս տարվա հյուրախաղերում առանձին տեղ է գրավում Հայոց եղեռնի զոհերի հիշատակին նվիրված «Շխոնց Միհրան» ներկայացումը։ Մ. Խերանյանի այս հուզումնառատ երկը լի է թախիծի, կարոտի և միևնույն ժամանակ հույսի ելևէջներով։ Իսկ ահա «Ամենալավ տունը» ներկայացումը նախատեսված է դպրոցահասակ երեխաների համար։

Տնօրենի փոխանցմամբ` ամերիկյան հյուրախաղերին կհաջորդեն թատրոնի հյուրախաղերը Կանադայում ՝ այս անգամ Համազգային հայ կրթական և մշակութային միության Կանադայի շրջանային վարչության հրավերով։ Փետրվարի 21-ից մարտի 1-ը Մոնրեալ և Տորոնտո քաղաքներում կանադահայ համայնքին կներկայացվեն «Փրկության կղզի» և «44 աստիճանի վրա» ներկայացումները։

«Սա Համազգային թատրոնի պատմության մեջ ամենաերկար հյուրախաղերն են՝ մոտ մեկ ամիս տևողությամբ։ Անցյալ տարի, երբ Լոս-Անջելեսում հանդես եկանք հյուրախաղերով, արժանացանք ջերմ ընդունելության և թատերասեր ժողովրդի դրվատանքին, ինչն էլ դարձավ այս տարվա հրավերի գրավականը։ Հյուրախաղերի կայացման առհավատչյան Համազգային հայ կրթական և մշակութային միության կենտրոնական վարչության նվիրյալ աշխատանքն է, մարդկային և ֆինանսական միջոցների ներդրումը, ինչի համար մեր անսահման շնորհակալությունն ենք հայտնում», - եզրափակեց Վ. Մկրտչյանը:

 

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում