ԳԱՌՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ. «ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԱՐՏԻ ՄԵ՞Կ ԷՐ ՈՒԶՈՒՄ, ՆՈՐԻՑ ԶՈՀԵ՞Ր»
Արխիվ 12-16ԳԱՌՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ. «ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԱՐՏԻ ՄԵ՞Կ ԷՐ ՈՒԶՈՒՄ, ՆՈՐԻՑ ԶՈՀԵ՞Ր»
«ՀԱՅՐԵՆԻՔ ԵՎ ՊԱՏԻՎ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանին «Իրավունքը» խնդրեց անդրադառնալ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին եւ նրա մեջ պարունակող մեսիջներին:
Հիշեցնենք` Ռ. Քոչարյանը իր վերջին հարցազրույցում խոսել էր Գյումրիի դեպքերի ու Հայաստանի տնտեսական վիճակի մասին:
Գառնիկ Մարգարյանը հիշեցրեց, որ իրենք փաստերով անդրադարձել են` ինչպես են թալանվել մեր տնտեսությունը Ռ. Քոչարյանի ղեկավարման տարիներին. «Ինտերնետային կայքերում տպագրված կա Քոչարյանին պատկանող հանքերի, խանութների ու ունեցվածքի մասին, որոնք տարբեր մարդկանց անունով են գրանցված: Այսքանից հետո մեղադրել ուրիշին, դա առնվազն անհեթեթություն է»:
Անդրադառնալով նախկին նախագահի այն հայտարարությանը, թե կայծակնային առանջանցիկ գործողություններ պետք է ձեռնարկեր իշխանությունը Գյումրիի դեպքերի ժամանակ, կուսակցության ղեկավարը նախ դեպքը սարսափելի համարեց, ապա հիշեցրեց, որ հունվարի 15-ին «Արեւմուտքի խառնակիչ ձեռքն է տեսել բողոքի ակցիայի ժամանակ, որը փորձեց դաժան դեպքն օգտագործել` հայ-ռուսական հարաբերությունները վատացնելու համար»: «Ռոբերտ Քոչարյանը նորից մարտի մե՞կ էր ուզում, նորից զոհե՞ր: Չպետք է դա լինի: Պետք է խելամիտ գործողություններ լինեն: Գյումրիում հունվարի 15-ին բողոքող Ժողովուրդը ճշմարիտ էր մի հարցում` հանցագործը պետք է պատասխան տա ՀՀ-ում գործող օրենքների համաձայն, քանի որ ոճրագործությունը տեղի է ունեցել ռուսական 102-րդ ռազմաբազայից դուրս»,- մանրամասնեց պրն Մարգարյանը:
Ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը կայծակնային առաջանցիկ գործողություններ չէր անում մարտի մեկը կանխելու համար: Ի պատասխան կուսակցության ղեկավարն ասաց, որ նման հայտարարությունը նախկին նախագահին բնորոշ է. «1999 թ. հոկտեմբերի 27-ի ողբերգությունը քողարկելու, աթոռին կառչելու համար Քոչարյանը դա համարեց «ուչաստկովի» գործ, որը այդպես չէ, իհարկե: Դա ծանր դեպք էր, որը մինչ հիմա բացահայտված չէ: Երբ «Պապլավոկ» սրճարանում մի մարդու ողնաշար էին կոտրել, մարտի մեկ կազմակերպել, 2003 թ-ի ապրիլի 13-ի գիշերը ժողովրդին գնդակոծել, նորից նույն ցինիզմն է խոսել»:
Հարցազրույցը շարունակությունը` հաջորդիվ`iravunk.com-ում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

