«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ԸՆԴԱՌԱՋ» ԾՐԱԳՐԻ 9-ՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ`«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ»

Արխիվ 12-16

«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ԸՆԴԱՌԱՋ» ԾՐԱԳՐԻ 9-ՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ`«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ»


Հունվարի 24-ին, Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում տեղի ունենցավ «Մշակութային ցեղասպանություն» խորագրով` լուսանկարների ցուցադրություն:

Միջոցառմանը ներկա էին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, թեմի քահանայաց  դասը, երիտասարդներ, հյուրեր:

Միջոցառումը Տ. Նավասարդ սրբազանի նախագահությամբ սկսվեց Տերունական աղոթքով: Ապա Սրբազան հայրը ողջունեց ներկաներին՝ մասնավորապես ասելով. «Ողջունում եմ պարոն քաղաքապետին, նաև աշխատակազմին: Եվս մեկ անգամ ընդգծում եմ, որ այս համագործակցությունը ձեր երիտասարդական կառույցների եւ մեր հոգևոր կառույցների միջև արգասաբեր է:

Ես երիտասարդներին եմ հատկապես ուզում խոսքս ուղղել: Կար ժամանակ, երբ որ երբեմն- երբեմն մտահոգություն էր առաջանում մեր մեջ, մեր ընտանիքում: Իմ հայրը Կոստանդնուպոլսում է ծնվել եւ բեկված ծառի ճյուղերից էր, ինչպես բոլոր մեր ընտանիքների մեջ, եթե նայենք, մի ճյուղի տերեւ կգտնենք այդ տոհմածառում, որը եղեռանազարկ է եղել: Խորհրդային շրջանում  դպրոցներում, միջավայրերում չէինք խոսում Եղեռնի մասին:

Եվ մտահոգություն կար, որ դա կարող է դառնալ ընդհամենը մի հուշ և ժամանակի ընթացքում մենք կապրենք մեր առօրյա հոգսերով եւ Մեծ Եղեռնի զարկերակը չենք զգա: Երբեմն այդպիսի մտահոգություններ եղել են մեր պատանեկության շրջանում: Բայց 65 թվականից հետո իրավիճակը փոխվեց եւ Եղեռնի 50–րդ տարելիցի առիթով մեր ժողովուրդը, որքան հեռացավ 15 թվականից, այնքան արթնացավ իր գիտակցության հոգևոր աշխարհի մեջ մեջ Եղեռնի խորհուրդը:

Եվ սա զարմանալի մի երևույթ է, երբ որ հիշատակն ազգն ըմբռնում է հետևյալ կերպ՝ մահով կարելի է հաղթել մահվան, ի պատիվ մեր քրիստոնյա ազգի: Եվ այդ մտասևեռումով տեղի ունեցավ, այո, մեր Արցախյան ազատագրական պայքարը: Եվ մինչև հիմա մենք շարունակում ենք դեռ գտնվել այդ պայքարի ընթացքի մեջ: Մենք պետք է ոգեկոչենք Եղեռնի նահատակներին, որպեսզի նրանք մեզ ապրելու, արարելու, տոկալու, օրհնելու, մեր ճանապարհը լուսավորելու ընթացք ապահովեն: Մենք այդ հավատքը պետք է մեր սրտի մատյանում գրանցենք:

Այսպիսի զգացողություն կա իմ մեջ եւ եթե մեր երիտասարդները այս 9-րդ միջոցառումը կազմակերպում են Եղեռնի 100 ամյա տարելիցին ընդառաջ գնալով, ուրեմն  նրանց հոգու միջի կոչնակներն իրենց ձեռքին է գտնվում. երբ որ քաշեն կոչնակը զանգը կզարկի և այդ ղողանջները կտարածվեն իրենց էության մեջ: Ուրեմն պատրաստ կլինենք այդ ոգեկոչումը վերածելու այն տեսլականի, որ մեր նահատակները ցանկանում էին, երազում էին իրականացնել մեր հողի վրա:

Այս երիտասարդներն այդ զանգերը ղողանջելով՝ միշտ պատրաստ կլինեն շարունակելու մեր դատը՝ իմացական, հոգևոր և նաև ֆիզիկական: Այս բոլորն էլ պայքարին բնորոշ են, պայքարի ձևեր են : Հիմա մեր երիտասարդները այս միջոցառումները կազմակերպելով մի կաթիլ քրտինք շաղախում են այդ ոգեկոչման խորհրդին և դրանով իսկ ներգրավված ենք լինում այդ խորհրդի պատգամված կամ թելադրված առաքելությանը: Այդ առաքելությունը շարունակական ընթացք պետք է ունենա և սերնդեսերունդ փոխանցվի և կրակը միշտ բորբոք մնա, անշեջ մնա, եթե ուզում ենք մենք մեր նահատակների իդեալները կյանքի կոչենք երբևիցե: Այստեղ կան նկարներ, որոնք խոսում են մշակութային ցեղասպանության մասին: Անիի Մայր Տաճարը, Աղթամարի Սուրբ Խաչը, Մշո Սուլթան Սուրբ Կարապետը, Հովվի կամուրջը, Մշո դաշտը, Կարսի միջնաբերդը… Մեկ խոսքով դրանք կանգուն են, բայց հայի շունչը պակասել է: Այստեղ հավաքվելով մենք պետք է այդ շնչառությունը գոնե տեսականորեն հաղորդենք, որպեսզի դա մի օր դառնա առարկայական:

Ես շնորհավորում եմ մեր երիտասարդներին այս նախանձախնդրության, նախաձեռնությունների համար և ոգևորում եմ իրենց, որպեսզի այս տարելիցը մեր նահատակներով ուժ և եռանդ տա իրականացնելու համար մեր երազանքները:

Շնորհքը, սերը, խաղաղությունը և Աստծո մարտակից ոգին թող լինի ձեզ հետ այսօր, վաղը եւ ընդմիշտ: Ամեն»:

Ճեմասրահում ցուցադրված էր Արևմտյան Հայաստանի խոնարհված սրբավայրերի և կոթողների 24 լուսանկար, որոնց հեղինակը լուսանկարչուհի Տաթև Մելքոնյանն է: 24 թիվն ընտրված էր խորհրդանշորեն:

Սա «Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» ծրագրի 9-րդ միջոցառումն է, որ երիտասարդները կազմակերպում են Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ և թեմի երիտասարդաց միությունների հոգևոր պատասխանատու Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի համակարգմամբ: Ծրագրի ընթացքում ամեն ամսվա  24-ին երիտասարդները ոգեկոչում են անմեղ նահատակների հիշատակը: Նրանք իրենց միջոցառումների ընթացքում արդեն անդրադարձել  են 1 ու կես միլիոն զոհերին, 4000 նահատակ հոգևորականներին և 700-ից ավելի մտավորականներին. ընդհանրական աղոթք ու հոգեհանգստյան կարգ կազմակերպել նրանց հիշատակին:

Այսօրվա միջոցառումը նվիրված էր ցեղասպանության մեր մշակութային զոհերին՝ մեր վանքերին, եկեղեցիներին ու կոթողներին, որ ցայսօր գերեվարված են ու փշուր-փշուր կորստի են մատնվում:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում