ԱՆՎՃԱՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ "ՆՈՐ ԳԵՂԻԻ" ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Արխիվ 12-16ԱՆՎՃԱՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ "ՆՈՐ ԳԵՂԻԻ" ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ
ԱՌԱՋԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ՀՀ Կոտայքի մարզպետարանի, ՀՀ Առողջապահության նախարարության և Հայաստանի Հանրապետական կուսակցության Կոտայքի տարածքային կազմակերպության նախաձեռնությամբ Նոր Գեղիի առողջության առաջնային պահպանման կենտրոնում կազմակերպվել է կանանց անվճար հետազոտություններ:
Նոր Գեղի և Արգել համայնքների շուրջ 60 բնակիչների համար այս ծրագրի շրջանակներում կազմակերպվել են կրծքագեղձի և վահանաձև գեղձի անվճար հետազոտություններ՝ հնարավոր հիվանդությունների վաղ հայտնաբերման, կանխարգելման և հետագա բուժման կուրսեր կազմակերպելու նկատառումներով:
Առողջապահական այս ձեռնարկին մասնակցել է ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Պապոյանը:
Նոր Գեղի և Արգել համայնքների բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտնել այս ծրագրի իրականացման համար:
Իսկ նախաձեռնության հեղինակները վստահեցրել են, որ գործընթացը կրելու է շարունակական բնույթ՝ ընդգրկելով մարզի այլ համայնքներ և առողջապահական այլ բնույթի հետազոտություններ ևս:
ՇԱՀԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

