ԲՀԿ-ն իր համար հանդիսատես է հավաքում է Ցեղասպանության թեմայի անվան տակ
Արխիվ 12-16ԲՀԿ-ն իր համար հանդիսատես է հավաքում է Ցեղասպանության թեմայի անվան տակ
Թանկարժեք հյուրանոցներում նախատեսվող անօրակարգ ժողովներին զուգահեռ ՛՛Համաժողովրդական շարժման՛՛ շարժիչ ուժ ԲՀԿ-ն չի մոռանում նաև սփյուռքը, որին ևս փորձում է ներքաշել ինչ-ինչ խաղերի մեջ: Ինչպես գրվել է մամուլում, սփյուռքի հետ ԲՀԿ-ականների առաջին հանդիպումն անցկացվել է Մոսկվայում, որտեղ ՛՛հայտնի՛՛ մեթոդով մարդկանց հավաքել էին հյուրանոցի դահլիճում, որպեսզի Վարդան Օսկանյանը դասախոսի, թե ինչքան լավն է ԲՀԿ-ն: Լինելով ՛՛հմուտ՛՛ դիվանագետ, Օսկանյանն իր մոսկովյան ելույթում սահմանափակվել էր զգուշավոր ու լղոզված ձևակերպումներով, սակայն Եվրոպայում տեղի է ունեցել լրիվ հակառակը:
Ինչպես պնդում են մեր աղբյուրները, մի քանի օր առաջ Բրյուսելում իրեղի է ունեցել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զորաբյանի հանդիպումը տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հետաքրքիրն այն է, որ ելնելով մոսկովյան հանդիպման դառը փորձից,՝ այս անգամ ՛՛մասսովկան՛՛ ապահովվել էր ոչ թե գումար խոստանալու, այլ շատ ավելի խորամանկ և միաժամանակ անբարոյական քայլի միջոցով: Բանն այն է, որ Բրյուսելի հայ համայնքում չունենալով համակիրներ և աջակիցներ, հանդիպման կազմակերպիչները որոշել են
խաղալ սփյուռքահայերի հոգու նուրբ լարերի հետ և հայտարարել են, որ հանդիպումը նվիրված է Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ կապված հարցերին: Այսպիսի ցածրակարգ հնարքի միջոցով էլ տեղի հայ համայնքին անծանոթ կազմակերպիչները հանդիսատես էին ապահովել՝ ԲՀԿ-ի քաղաքական քարոզչությունն իրականացնելու նպատակով:
Ինչ վերաբերվում է հանդիպման բովանդակությանը, ապա դիվանագիտական փորձառության ակնհայտ պակաս ունեցող Նաիրա Զորաբյանը, ի տարբերություն Օսկանյանի, Բրյուսելում թույլ է տվել ֆալստարտ և ժամանակից շուտ բացահայտել ԲՀԿ-ի խաղաքարտերը՝ գաղտնազերծելով ՛՛Համաժողովրդական շարժում՛՛ կոչվող
մեգաներկայացման իրական նպատակը: Այսպես, գործող իշխանություններին քննադատելուց և մարդկային բոլոր մեղքերում մեղադրելուց հետո Նաիրա Զորաբյանը հավաքվածներին ներկայացրել է, թե ինչքան լավ նախագահի թեկնածու է Գագիկ Ծառուկյանը: Այո՛, հենց այդպես կտրուկ, ուղիղ և անկեղծ: Իսկ որպես ասվածի վառ ապացույց Ն.Զորաբյանը տեղի մի քանի մարզիկներին Գ.Ծառուկյանի անունից հանձնել է պատվոգրեր ու նվերներ: Հանդիպման ավարտին էլ տեղի է ուցնեցել ճոխ ու շքեղ հյուրասիրություն, որի համար վճարվել է Հայաստանից բերված կանխիկ գումարով: Սրանով ԲՀԿ-ն փորձել է ցույց տալ, որ պատրաստ է առատաձեռն գտնվել և ֆինանսավորել բոլոր այն անհատներին ու կազմակերպություններին, որոնք արտերկրում կզբաղվեն ԲՀԿ-ի PR-ով:
Այս ամենը պարզապես ծիծաղելի կլիներ, եթե այդքան ցավալի չլիներ: Թվում էր, թե չկա հայ, որ չհասկանա սփյուռքահայի համար Ցեղասպանության թեմայի նրբությունն ու կարևորությունը, բայց արի ու տես, որ կա մարդկային տեսակ, որի համար չկան բարոյականության սահմաններ:
Մինչև ուր:

