«ՀԱՅԵ´Ր, ՄԻԱՑԵ՜Ք…»
Արխիվ 12-16«ՀԱՅԵ´Ր, ՄԻԱՑԵ՜Ք…»
Հայերով միանում ենք. բարի գործ ունենք անելու…
«Բազմել ես լեռներին, ունես հազար շեն,
Արծիվների բույն ես, ըմբոստ Գետաշե՛ն,
Բարբարոս ցեղերին անդադար սանձող
Քաջերի ամրոց ես, իմ քա՛ջ Գետաշեն»: («Գետաշեն»)
«Հսկա երկիր էր Հայաստանը մեր,
Բայց ինչքան ասես՝ թշնամի ուներ:
Բոլոր կողմերից, հեռուն, դրացին,
Ձեռք ձեռքի տված բզկտեցին մեզ»։ («Հայե´ր, միացե՜ք»)
«Պատերազմ եք գնում, ուրախ գնացե՛ք,
Վարդանի արյունն է Ձեր մեջ, իմացե՛ք,
Նոր կազմավորված Հայոց բանակի,
Առաջին զինվորն եք, հպարտ գնացե՛ք»: («Հպարտ գնացեք»)
Երգեր, որոնք ազգային ոգու, մարտունակության բարձրացման համար այնքա՜ն ասելիք ունեն, շուրթերիդ հայտնվելով` զենքին հավասար ուժ ու պայքարի հոգի կարող են դառնալ: Հայտնի ու սիրված երգերի հեղինակ ԳՈՒՍԱՆ ՀԱՅԿԱԶՈՒՆԸ առողջական խնդիրներ ունի. ՓԵՏՐՎԱՐԻ 26-ԻՆ, ժամը 19:00 Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «ՄԻԱՑԵ՛Ք, ՀԱՅԵ՜Ր» խորագրով բարեգործական համերգ, որից ստացված ամբողջ գումարը կծառայի Գուսանի բուժմանը:
Երեկոյի ընթացքում ձեզ հետ կլինեն Արսեն Գրիգորյանը(Մրոն),Դավիթ Ամալյանը,Նունե Եսայանը, Շուշան Պետրոսյանը, Արսեն Գրիգորյանը(Ասո), Ռուբեն Սասունցին, Գոհար Հովհաննիսյանը,Ներսիկ և Աղասի Իսպիրյանները, Արաբոն, Մկրտիչ Մկրտչյանը, Սահակ Սահակյանը, ինչպես նաև` «Հայկազունք», «Ակունք», «Կարին», «Սասնա ծռեր», «Սարդարապատ» պարային խմբերը և այլք:
Առաջիկայում նախատեսվում է նաև բարեգործական համերգ անցկացնել «Ապրիր առողջ, Գուսան Հայկազուն» խորագրով: Գուսանի համար «Անելիք» բանկում բացվել է (11805003430500 ՀՀ դրամ, 11805003430501 ԱՄՆ դոլարհաշվեհամար), ցանկացողները կարող են իրենց աջակցությունը ցուցաբերել նաև այդ տարբերակով: Տոմսերի արժեքը 3000-5000 դրամ է: ՝
ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

