ԽԱԲՎԱԾ ՍԻՐԻԱՀԱՅԸ ԴԻՄԵԼՈՒ Է ԴԱՏԱԽԱԶԻՆ ՈՒ ՄԻՊ-ԻՆ
Արխիվ 12-16ԽԱԲՎԱԾ ՍԻՐԻԱՀԱՅԸ ԴԻՄԵԼՈՒ Է ՀՀ ԳԼԽԱՎՈՐ
ԴԱՏԱԽԱԶԻՆ ՈՒ ՄԻՊ-ԻՆ
Նախորդ տարի, նոյեմբերի 29-ին «Իրավունքը» նորից անդրադարձել էր սիրիահայ Ֆրիդա Հարությունյանի խնդրին:
Հիշեցնենք` տիկին Ֆրիդայի բնակարանը նրա եղբայրը խլել է բարձրաստիճան որոշ պաշտոնյաների օգնությամբ:
Այսօր տիկին Հարությունյանը մեզ փոխանցեց, որ պատրաստվում է դիմել ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին ու Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին: «Այսպես չի կարող շարունակվել: Ես ինչքա՞ն կարող եմ ուրիշի տանը բնակվել»,- վրդովված ասաց մեր զրուցակիցը:
Ի դեպ, Ֆրիդա Հարությունյանը ամիսներ առաջ դիմել է ՀՀ վարչապետին`իրեն ընդունելու խնդրանքով, սակայն մինչեւ հիմա պատասխան չի ստացել: Պատճառը, ըստ սիրահայ մեր զրուցակցի, հավանաբար, Գյումրիի ողբերգական դեպքերն են, որոնցով զբաղված են մեր իշխանությունները: «Բայց շատ եմ ցանկանում, որ վարչապետը լսի ինձ, որպեսզի պատմեմ իմ հանդեպ կատարված անօրինականությունները»,- եզրափակեց Ֆ. Հարությունյանը:
ՍՈՆԱ ՍՅՈՒՆԵՑԻ ԴԱՎԹՅԱՆ

