ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ. ԵԹԵ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ՉԴԱՌՆԱՅԻ ՀԱՍՏԱՏ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ ԿԼԻՆԵԻ
Արխիվ 12-16ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ. ԵԹԵ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ՉԴԱՌՆԱՅԻ ՀԱՍՏԱՏ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ ԿԼԻՆԵԻ

Գերմանիայի ազգային հավաքականի եւ իտալական «Ինտեր»-ի հարձակվող Լուկաս Պոդոլսկիի գերմանական Գումերսբախե քաղաքում կազմակերպած բարեգործական ֆուտբոլային հանդիպմանը, ինչպես արդեն տեղեկացրել էինք մասնակցել էր նաեւ WBO վարկածով աշխարհի գործող չեմպիոն Արթուր Աբրահամը: Հայ բռնցքամարտիկը հանդիպման տպավորություններով կիսվել է «Իրավունքի» հետ. «Հրաշալի ֆուտբոլային հանդիպում կայացավ գերմանական Գումերսբախե քաղաքում, որը կազմակերպել էր Միլանի «Ինտերի» նորեկ Լուկաս Պոդոլսկին: Ֆուտբոլն իմ նախասիրություններից է, եւ եթե ես բռնցքամարտիկ չդառնայի, ապա հաստատ ֆուտբոլիստ կլինեի: Հանդիպումն ուներ բարեգործական նշանակություն, որին մասնակցելն ինձ համար կրկնակի պատիվ էր»:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

