«ԵՐԲ ՉԿԱՐ «ՖԵՅՍԲՈՒՔ», ՉԿԱՐ «ՍԿԱՅՊ», ՆԱՄԱԿՆԵՐ ԷԻ ԳՐՈՒՄ, ԵՎ ԲՈԼՈՐՆ ԷԼ ՀԱՅԱՏԱՌ»

Արխիվ 12-16

«ԵՐԲ ՉԿԱՐ «ՖԵՅՍԲՈՒՔ», ՉԿԱՐ «ՍԿԱՅՊ», ՆԱՄԱԿՆԵՐ ԷԻ ԳՐՈՒՄ, ԵՎ ԲՈԼՈՐՆ ԷԼ ՀԱՅԱՏԱՌ»

 

Հայազգի դերասան ՍԱՐԳԻՍ ՍԻՄՈՆՅԱՆԸ, ով հայաստանյան հեռուստադիտողին հայտնի է «Դժվար ապրուստ» հեռուստասերիալից` որպես հայտնի փաստաբան Կարեն Օհանյան, արդեն 23 տարի է բնակվում է Բելգիայում: Ուշագրավ է այն, որ երիտասարդ դերասանը օտար ափերում ոչ թե եվրոպականացվեց, այլ ձեռնամուխ եղավ հայապահպանության գործին: Իրականում զբաղվելով փաստաբանական գործունեությամբ, ինչպես նաեւ նոր ծրագրեր մշակելով հետագա դերասանական կարիերայի համար` այժմ Ս.Սիմոնյանը կրկին վերսկսել է պրոֆեսիոնալ հայկական պարով զբաղվել   բելգիահայ, ինչու ոչ, նաեւ բելգիացի երիտասարդների հետ: Այս մասին «Իրավունքը» զրուցեց հենց նրա հետ.

- Հայկական պարի նկատմամբ սերս նորություն չէ: Դեռեւս 1996  թվականին, այսինքն` այն տարիներին, երբ մեծ թվով հայեր տեղափոխվեցին Բելգիա, մենք ծանոթացանք Արթուր Նիկողոսյանի ընտանիքի հետ, որը հետագայում դարձավ իմ պարի ուսուցիչը: Արդեն 1997 թվականին ստեղծվեց հայկական պարի խումբ Բելգիայում, ապա նաեւ բացվեց  փոքրերի «Նարեկ» պարախումբը եւ այնտեղ, բնականաբար, առաջին աշակերտը ես էի, որովհետեւ երկու եղբայրներս արդեն մեծերի «Հայք» պարախմբում էին պարում: Այդ ընթացքում  մենք բազում համերգների մասնակցեցինք ինչպես Բելգիայում, այնպես էլ Եվրոպայի որոշ երկրներում` Գերմանիայում, Լյուքսենբուրգում, Ֆրանիսիայում: Այս ամենը տեւեց 10-ը տարի եւ դա բնական է, քանի որ գալիս է մի պահ, որ երիտասարդները մեծանում են, ամուսնանում ու նոր սերունդն է գալիս փոխարինելու ավագներին:

- Իսկ ե՞րբ որոշեցիր ինքդ հայկական պարեր դասավանդել:

- Երբ մեկնեցի ԱՄՆ, որոշեցի հիմա էլ ես փոխանցեմ երիտասարդներին, այն, ինչը սովորել եմ 10-ը տարվա ընթացքում: Արդյունքում հայտնվեցի Տեխասում կայանալիք հայկական պարի փառատոնում:  Իմ բեմադրած  պարը գրավեց բոլորի ուշադրությունը:  Շատերին թվաց, թե ես Հայաստանից եմ եկել, որովհետեւ նախ մաքուր հայերեն էի խոսում եւ երկրորդ`  այդքան լավ կարողացել էի հայկական պարը ներկայացնել: Ապա հենց այնտեղ առաջարկեցին բացել Սուրբ Սարգիս եկեղեցուն կից պարի խումբ: Իսկ հետո ստացվեց այնպես, որ պետք է վերադառնայի Բելգիա, բայց ինքս իմ մեջ որոշել էի, որ երբեք չպետք է թողնեմ պարն ու դերասանական արվեստը:

- Ի դեպ, ո՞րն է գաղտնիքը, որ 23 տարի ապրելով Բելգիայում` փայլուն տիրապետում ես հայերենին:

- Գաղտնիք չկա, որովհետեւ ամեն ինչ կախված է ընտանիքից: Երբ զավակը մեծանում է մի ընտանիքում, որտեղ բացի սիրուց ուրիշ ոչինչ չի արտահայտվում, հենց այդ սերն էլ փոխանցվում է անձի դաստիարակությանը, գիտությանը եւ աշխարհամտածողության ձեւավորմանը: Այս հարցում եւս անչափ գոհ ու շնորհակալ եմ ծնողներիս: Այնպես որ, իմ մաքուր հայերեն խոսելու գաղտնիքը բոլորովին էլ գաղտնիք չէ, որովհետեւ մարդ իր հոգով ու սրտով եթե ցանկանա, ապա այդպես էլ կլինի: Շատ երիտասարդների եմ ճանաչում Երեւանից եկած, որոնք ընդամենը 5 տարի են այստեղ ապրում, բայց ընդհանրապես հայերեն չեն խոսում: Չեմ հերքի նաեւ, որ Հայաստանի հետ միշտ կապի մեջ եմ եղել եւ երբ չկար «Ֆեյսբուք», չկար «Սկայպ»,  նամակներ էի գրում եւ բոլորն էլ հայատառ`լինեին բանաստեղծություններ, թե պատմություններ:

- Շուտով սիրո եւ երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգսի տոնն է, այս առթիվ ի՞նչ կմաղթի Սարգիս Սիմոնյանը հայ երիտասարդներին:

- Ցանկանում եմ, որ երիտասարդը, երբ իր ուղեղի մեջ մի նպատակ է ստեղծում, ամեն կերպ այդ նպատակն իրականացնի, որովհետեւ երբեք ոչինչ երկնքից չի ընկնում: Անկախ կյանքի սոցիալական կարգավիճակից, հավատեցեք, որ եթե մարդ ճիշտ ուղղությամբ է աշխատում, ապա ստեղծում է համապատասխան հնարավորությունը: Մեր հայ ազգն այսօրվա դրությամբ աշխարհի ամենախելացի ազգն է եւ այդ մասին անգամ հրեան է ասել ու շատ ափսոս կլինի, որ երիտասարդները այդ ի վերուստ տրված հնարավորություները չօգտագործեն: Եվ ասածս բոլորովին էլ չի նշանակում, թե այդ հնարավորությունը պետք է փնտրել այլ երկրներում: Եկեք ճիշտը խոսենք, հիմա ամեն երկրում էլ նեղություններ կան, բայց պետք է ուժեղ կամք ունենալ դրանք հաղթահարելու համար:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում