ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ. «ՈՒԶՈՒՄ ԵՄ ԻՄ ՆԵՐԴՐՈՒՄՆ ՈՒՆԵՆԱԼ ՀԱՅ ԴԱՏԻ ԱՐԴԱՐԱՑԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ»
Արխիվ 12-16ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ. «ՈՒԶՈՒՄ ԵՄ ԻՄ ՆԵՐԴՐՈՒՄՆ
ՈՒՆԵՆԱԼ ՀԱՅ ԴԱՏԻ ԱՐԴԱՐԱՑԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ»
2015-ը հայերիս համար նշանակալի տարի է` Ցեղասպանության 100-րդ տարելիցն է: ՀՀ Վաստակավոր արտիստ ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ էլ իր խրագրերում չի անտեսում այդ փաստը, ավելին. «Որեւէ գործ անելիս` երբեք չեմ սպասել, որ 2015 թվականը լինի` հետո Ցեղասպանության զոհերի եւ Ցեղասպանության ընդունման փաստի մասին գործ թողարկեմ: Իմ գործունեության մեջ միշտ այդ հանգամանքը եղել է: Ուզում եմ իմ ներդրումն ունենալ Հայ դատի արդարացի լուծման հարցում: Այս տարի էլ կփորձենք նաեւ տարբեր համերգներ ունենալ`«Կոչեմ ապրողաց» խորագրով: Իմ ներդրումը բնականաբար երգի եւ մշակույթի ձեւով է լինում: Եթե ձայնագրում եմ երգեր, որոնք պատկանում են Մարաշի շրջանին, ապա ես հարց եմ բարձրացնում` մշակույթաստեղծ մեր ժողովուրդը, որը ստեղծել է այդ մշակույթը Մարաշում, Ուրֆայում, Արաբկիրում, Զեյթունում եւ մնացած բոլոր շրջաններում, որտե՞ղ են: Միայն բնակյաց ժողովուրդն է, որ կարողանում է նորմալ արժեքավոր մշակույթ ստեղծել, իսկ այդ մշակույթը ես բերում եմ ու ցույց տալիս: Իսկ այն թե՛ բարբառային, թե՛ երաժշտական իմաստով առանձնանում է: Փոքրիկ ապացույց է, թե մինչեւ որտեղ է հասնում Հայաստանի տարածքը, անկախ նրանից, թե այն ուրիշի` թշնամու ձեռքին է` իբրեւ վարչական տարածք, բայց սա ամբողջական Հայաստանն է, սա մեր տարածքն է, հենց մշակույթով եմ ուզում դա ապացուցել»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

