ՀՈՍՊԻՏԱԼԻ ՊԵՏ «ԶԻՆՎՈՐԻ ԿՅԱՆՔԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՎՏԱՆԳ ԿԱ»
Արխիվ 12-16ՀՈՍՊԻՏԱԼԻ ՊԵՏ «ԶԻՆՎՈՐԻ ԿՅԱՆՔԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ
ՎՏԱՆԳ ԿԱ»
Նախօրեին Տավուշի մարզում հակառակորդի դիվերսիան հետ մղելիս վիրավորված շարքային Հովհաննես Ավանեսյանին տեղափոխել են Երևան՝ Կենտրոնական զինվորական հոսպիտալ: Նրա վիճակն հիմա գնահատվում է ծայրահեղ ծանր: Այս մասին iravunk.com-ի հետ զրույցում ասաց հոսպիտալի պետ, գնդապետ ԱՐԱՄ ԱՍԱՏՈՒՐՅԱՆԸ:
- Զինվորի ստացած վիրավորումները եւ իր կրած վիրահատության ծավալը բավական լուրջ վտանգ է սպառնում: Հովհաննեսն ունի թոքի, լյարդի վնասվածքներ, ինչպես նաեւ կարիք կա ողնաշարի ֆիքսացիա անելու: Հիմա մենք ամեն բան անում ենք, որ զինվորի վիճակը կայունանա, բայց այս պահին դեռ դրա ժամանակը չէ, քանի որ կյանքին սպառնացող վտանգ կա:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականցրել նաև Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ: Հակառակորդը կորուստներ կրելով եւ մարտական խնդիրը չկատարելով հետ է շպրտվել, սակայն, ցավոք, հայկական կողմը ունի երկու զոհ եւ վիրավորներ: Զոհվել են լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը եւ շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյան:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

