ՌՈՒՍ ՋՈԿԱՏԱՅԻՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԱՍԿԱԾՎՈՒՄ Է ՄԻՆՎՈԴԻԻ ՀԱՅ 23-ԱՄՅԱ ԲՆԱԿԻՉԸ
Արխիվ 12-16ՌՈՒՍ ՋՈԿԱՏԱՅԻՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԱՍԿԱԾՎՈՒՄ Է
ՄԻՆՎՈԴԻԻ ՀԱՅ 23-ԱՄՅԱ ԲՆԱԿԻՉԸ
Հայոց Աշխար թերթը գրում է. Մինվոդիի 23-ամյա բնակիչ Միխայիլ Գրիգորյանը ձերբակալվել է հատուկ ջոկատային Դմիտրի Սիդորենկոյի սպանության կասկածանքով։
Հունվարի 21-ին Մինվոդի քաղաքի «Օպերա» կարաոկե բարում քաղաքացիական անձանց եւ բարում իրենց հանգիստն անցկացնող հատուկ ջոկատայինների միջեւ կենցաղային հարցերի շուրջ վեճն ավարտվել է դանակահարությամբ, Սիդորենկոն տեղում մահացել է։
Դեպքի կապակցությամբ բերման է ենթարկվել նաեւ երկու քաղաքացիական անձ եւ չորս հատուկ ջոկատային, ազգությամբ հայ մի քաղաքացիական անձ էլ հետախուզման մեջ է։
http://www.armworld.am/#?paperid=4991&pageid=153116&lang=

