ՍՄԲԱՏՅԱՆԸ ԿՂԵԿԱՎԱՐԻ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՍԻՄՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ
Արխիվ 12-16ՍՄԲԱՏՅԱՆԸ ԿՂԵԿԱՎԱՐԻ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՍԻՄՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ
Հունվարի 29-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր ՍԵՐԳԵՅ ՍՄԲԱՏՅԱՆԸ հերթական անգամ կներկայանա օտարերկրյա բեմում՝ ղեկավարելով Ռուսաստանի հեղինակավոր նվագախմբերից մեկը՝ Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Պավել Կոգան): Այս մասին փոխանցում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժինը: Համերգի ընթացքում կհնչի Ս. Ռախմանինովի ստեղծագործությունները՝ Վոկալիզ, Պագանինիի թեմաներով ռապսոդիա դաշնամուրի և նվագախմբի համար, ինչպես նաև Պ. Չայկովսկու Սիմֆոնիա թիվ 4: Մենակատար՝ Անդրեյ Գուգնին (Ռուսաստան):
Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

