ԹԵ ՈՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԽՈՒՍԱՓԵՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ» ԱՅՑԵՐԻՑ
Արխիվ 12-16ԹԵ ՈՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԽՈՒՍԱՓԵՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ» ԱՅՑԵՐԻՑ
Աշխարհի բազմաթիվ քաղաքակիրթ երկրներում ընդունված է ճանաչողական,տուրիստական ձեւաչափով ԶԼՄ-ների, սպառողների եւ վերահսկող կառույցների պարբերական այցերը տարբեր հիմնարկ-ձեռնակություններ, գործարաններ, հասարակական սննդի օբյեկտներ, քանի որ հենց նրանց միջոցով է ձեւավորվում հանրային կարծիքն ու վստահությունը: Հաշվի առնելով այս ամենը` «Հայաստանի սպառողների ասոցիացիան» վերսկսում է պարբերական շրջայցերը նշված կազմակերպություններ: Այս մասին «Իրավունքը» տեղեկացավ «Հայաստանի սպառողների ասոցիացիայի» անդամներից: Իսկ այցերի նպատակը հետեւյալն է .
• հանրության ու սպառողի իրազեկման մակարդակի բարձրացումը
• սպառող –արտադրող կապի առավել ամրապնդումը
• արտադրամասերի սանիտարահիգիենիկ վիճակի ուսումնասիրությունը
• աշխատողների սոցիալական պաշտպանվածությունը
• սննդի անվտանգության վերահսկումը
• ավտոմատ վերահսկողության մակարդակը
• հաշվառումը (հումքի և արտադրանքի հաշվառման մակարդակը, որակի վերահսկման մակարդակը)
• լաբորատորիայի առկայությանը և հավատարմագրութունը (ISO)
• կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը
• մասնագիտական կազմ
Ինչպես նշեցին. «Այցելուների խումբը կազմված է լինելու ԶԼՄ-ների ներկայացուցիչներից, մինչեւ 10 սպառող-այցելուներից, նախաձեռնող խմբի անդամներ, մասնագետներ: Տեղում կկազմակերպվի համտես, որից հետո այցելուները կլրացնեն հատուկ հարցաթերթիկ, որտեղ ամփոփված կլինեն նրանց կարծիքները: Յուրաքանչյուր ամսվա վերջում կլինի ասուլիս, որտեղ «Հայաստանի սպառողների ասոցիացիայի» ներկայացուցիչներն ու նախաձեռնող խումբը կհրապարակեն հարցաթեթիկների տվյալները: Ասուլիսի շրջանակներում կհրապարակվեն նաեւ այցերից խուսափող կազմակերպությունների անունները:
«Հրավիրում ենք Ձեզ եւս ներկա գտնվելու շրջայցին: Ս. թ. հունվարի 24-ին կկայանա առաջին այցելությունը՝ «Մեր թաղը» հասարակական սննդի օբյեկտ: Ցանկացողներին խնդրում ենք հունվարի 24-ին ՝ժամը 10:20-ին լինել Թումանյան փող., 21/1 հասցեում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

