23 - 29 հունվար

Արխիվ 12-16

23 - 29 հունվար


ԽՈՅ- Դժվար թե կարողանաք զբաղվել կարիերայի, բիզնեսը ընդարձակելու հարցերով եւ ստիպված կլինեք զբաղվել ընտանեկան խնդիրներով: Ամենալավ տարբերակը տուրիստական ուղեգիր ձեռք բերելն է: Շաբաթվա երկրորդ կեսին կարող եք մտածել աշխատավայրում ձեր վիճակը փոխելու, ինչպես նաեւ նոր աշխատանք գտնելու մասին:

ՑՈՒԼ- Շաբաթվա սկզբին խուսափեք վատ աչքից, ղեկավարության զայրույթից, չար մարդկանցից, ֆինանսական խարդախություններից: Ալկոհոլ մի օգտագործեք եւ կազինոներ մի այցելեք: Շաբաթվա վերջին ձեր առաջարկությունները, հատկապես մասնագիտական, կընդունվեն ղեկավարության կողմից:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ- Շաբաթվա սկզբին խուսափեք ընտանեկան վեճերից, որոնց պատճառը կլինի ֆինանսական անկայուն վիճակը: Գործարար մարդիկ լուրջ տարաձայնություններ կունենան գործընկերների հետ: Շաբաթվա երկրորդ կեսին կարող են առողջության հետ կապված խնդիրներ ծագել: Խուսափեք խոշոր գնումներից եւ ալկոհոլից:

ԽԵՑԳԵՏԻՆ- Կանանց խորհուրդ է տրվում զբաղվել իրենց արտաքինով: Տղամարդիկ ստիպված կլինեն շատ աշխատել: Շաբաթվա երկրորդ կեսին ձեզ կուրախացնեն ձեր ամուսինը կամ գործընկերները: Բայց աշխատեք ձեր խնդիրները լուծել ինքնուրույն եւ դրանք չփաթաթել ուրիշների վզին:

ԱՌՅՈՒԾ- Շաբաթվա սկզբին չեք կարողանա կողմնորոշվել ընկերներ-սիրելի հարաբերություններում: Երկուսն էլ ձեր ուշադրության կարիքը կզգան: Նախաձեռնեք լուրջ եւ հեռանկարային գործ: Շաբաթվա երկրորդ կեսին աշխատավայրում շատ ծանրաբեռնված կլինեք, շատ ուղեւորություններ, հանդիպումներ կունենաք:

ԿՈՒՅՍ-
Իսկապես կհամոզվեք, որ երկուշաբթին ծանր օր է, ուստի այդ օրվա համար որեւէ լուրջ գործ մի նախատեսեք: Չեք կարող ոչ ղեկավարությանը, ոչ գործընկերներին, ոչ ենթականերին ապացուցել ձեր ճշմարտացի լինելը: Շաբաթվա երկրորդ կեսին մի խուսափեք որեւէ խնդրանքով կամ առաջարկով դիմել ղեկավարությանը:

ԿՇԵՌՔ-
Չի բացառվում, որ երկուշաբթի ձեր մասին կբամբասեն գործընկերները կամ մրցակիցները: Աշխատեք դրանց նայել մատների արանքով: Չարժե իզուր փնտրել բամբսանքը տարածողին, քանի որ դրանով միայն ձեզ կվնասեք: Շաբաթվա երկրորդ կեսը նվիրեք աշխատանքին, բայց ավելի շատª ընտանիքին:

ԿԱՐԻՃ-
Շաբաթվա սկզբին իզուր հույս չդնեք բարեկամների կամ ընկերների օգնության վրա: Պարտք մի խնդրեք: Շաբաթվա երկրորդ կեսը հարուստ կլինի ինտելեկտուալ առումով: Ուսանողները եւ աշակերտները այդ օրերին պատրաստ կլինեն հաջողությամբ հանձնել քննությունները: Մյուսները նույնպես կարող են լուծել որեւէ բարդ խնդիր:   

ԱՂԵՂՆԱՎՈՐ-
Այս շաբաթ կանանց կողքով որեւէ տղամարդ չի կարող անտարբեր անցնել: Կանայք այնքան գրավիչ կլինեն, որ ստիպված կլինեն ամբողջ օրը հաճոյախոսություններ ստանալ: Տղամարդիկ ավելի շատ զբաղված կլինեն գործընկերների հետ հարաբերությունները պարզելով: Շաբաթվա երկրորդ կեսը կամրապնդի ձեր ֆինանսական վիճակը: Կարող եք խոշոր գնում կատարել:       

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ- Շաբաթվա սկզբին ձեզ կհիշեցնեն ձեր հին մեղքերը եւ բացթողումները, բայց դա չի ազդի ձեր հեղինակության վրա: Այդ օրերին նախաձեռնություն մի ցուցաբերեք, խուսափեք կարեւոր եւ պատասխանատու հանդիպումներից: Արդեն շաբաթվա երկրորդ կեսին կստանաք հեռանկարային առաջարկներ, լավ կդասավորվի նաեւ անձնական կյանքը:       

ՋՐՀՈՍ-
Խուսափեք նախաձեռնություն ցուցաբերելուց, որովհետեւ դրանք հաջող չեն լինի: Հույս դրեք միայն ձեզ վրա: Շաբաթվա երկրորդ կեսին կարող են առողջության հետ կապված խնդիրներ ծագել: Բացառված չեն վնասվածքները, ուստի խորհուրդ է տրվում ուշադիր լինել ղեկի մոտ եւ զգույշ վարվել էլեկտրասարքավորումների հետ:

ՁԿՆԵՐ-
Շաբաթվա սկիզբը հարուստ կլինի աշախատանքային խնդիրներով, դուք կհայտնվեք աշխատանքային կոնֆլիկտի էպիկենտրոնում: Դրանից կցանկանա օգտվել ձեր տեղի վրա աչք ունեցող գործընկերը: Շաբաթվա երկրորդ կեսին կարող եք նոր գործ ձեռնարկել: Նույնիսկ ֆանտաստիկ թվացող գործերում կարող եք հաջողություն ակնկալել: Կհայտնվեն նոր հետաքրքիր գաղափարներ եւ հովանավորներ:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում