"ԱՅՍ ԱՆԳԱՄ ՆՈԿԱՈՒՏԻ ԿԵՆԹԱՐԿԵՄ ՍՄԻԹԻՆ"
Արխիվ 12-16"ԱՅՍ ԱՆԳԱՄ ՆՈԿԱՈՒՏԻ ԿԵՆԹԱՐԿԵՄ ՍՄԻԹԻՆ"
Հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն այս օերերին շարունակում է պատրաստվել փետրվարի 21-ին կայանալիք մենամարտին` բրիտանացի Փոլ Սմիթի հետ: Արթուրը նրա հետ մենամարտել է անցած տարվա սեպտեմբերի 27-ին եւ միավորների առավելությամբ հաղթել: Մրցակցին նոկաուտի ենթարկելու, մարզչի հետ ունեցած տարաձայնությունների եւ "Իրավունքի" այլ հարցերին պատասխանեց ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ:
-Ինչպե՞ս կգնահատեք Ձեր մարզավիճակը ներկա պահին:
- Մարզումներիս հետ կապված` ամեն ինչ նորմալ է. լրջորեն նախապատրաստվում եմ մենամարտին:
- Գերմանական "Bild" պարբերականի փոխանցմամբª Ձեր եւ Ուլի Վեգների միջեւ տարաձայնություններ են ի հայտ եկել` մարզումների հետ կապված:
Մարզիչն, ըստ պարբերականի, գոհ չէր Ձեր մարզավիճակից:
- Մարզիչս պահանջկոտ մարդ է: Նա հաճախ դժգոհում է, որպեսզի շատ ավելի լավ արդյունքների հասնենք: Մեծ հաշվով, տարաձայնություններ չկան մեր միջեւ:
- Արդեն նշել եք, որ նոկաուտի եք ենթարկելու մրցակցին: Այս անգամ ի՞նչ եք "պատրաստել" Սմիթի համար:
- Թույլ տվեք չբացել բոլոր փակագծերը, միայն շեշտեմ, որ, այո, այս անգամ նոկաուտի կենթարկեմ Սմիթին, որպեսզի այլեւս չմնան վիճելի հարցեր: Հիմա արդեն շատ ավելի լավ գիտեմ նրա թույլ եւ ուժեղ կողմերը, եւ իմ մարտավարությունը մշակվում է` ելնելով դրանից:
- "Իրավունքը" Ձեզ մաղթում է արդյունավետ նախապատրաստական փուլ ու իհարկե հաղթանակ` փետրվարի 21-ին:
- Շնորհակալ եմ "Իրավունքին", ձեր ընթերցողներին եւ իմ մարտարվեստի երկրպագուներին մաղթում եմ հաջողություններ: Ես ամեն ինչ կանեմ` ձեր սպասելիքներն արդարացնելու համար:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

