ՀԱՄԵՐԳԱՇՐՋԱՆԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԼԻՆԵԼ ԴԺՎԱՐ

Արխիվ 12-16

ՀԱՄԵՐԳԱՇՐՋԱՆԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԼԻՆԵԼ ԴԺՎԱՐ

Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը սկսում է իր 90-րդ համերգաշրջանը նոր` ազգային կարգավիճակ ստացած. այսուհետ նվագախումբը կանվանվի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ (ՀԱՖՆ): Այդ մասին տեղեկացրեց ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր ԷԴՈՒԱՐԴ ԹՈՓՉՅԱՆԸ:
"2015 թվականը շատ կարեւոր եւ առանձնահատուկ տարի է հայ ժաղովրդի համար: Նախեւառաջ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է, երբ ողջ հայությունը սգում եւ վառ է պահում Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը: Շնորհակալ ենք բոլոր այն երկրներին եւ ազգերին, որոնք ճանաչել են Ցեղասպանության փաստը, եւ մեզ համար խիստ գնահատելի է այն, որ ավելի շատ մարդիկ միանան արդարության մեր պահանջին` ուղղված նրանց, ովքեր հարյուր տարի անց դեռ չեն ընդունել Ցեղասպանության փաստը",- ասաց Է. Թոփչյանն ու հավելեց, որ Ֆիլհարմոնիկ նվագախումբը հայ ազգի կարեւորագույն խորհրդանիշներից մեկն է, քանի որ այն հիմնադրվեց դարասկզբին իրականացված մեծ ոճրագործությունից 10 տարի անց եւ գոյատեւեց մինչ օրս` դառնալով հայ ազգի վերածննդի յուրօրինակ խորհրդանիշ:
"Սկսում ենք համերգաշրջանը, որը խոստանում է լինել դժվար, բայց եւ լի` մեծամասշտաբ, տպավորիչ եւ գեղեցիկ իրադարձություններով: Կունենանք շրջագայություններ եւ համերգներ, փառատոների շրջանակներում կհյուրընկալենք արտասահմանցի եւ հայ մենակատարների",- ընդգծեց մաեստրոն:
Խոսելով առաջիկա սպասվող համերգի մասին` մեր զրուցակիցն ասաց. "Հունվարի 30-ի համերգային ծրագիրը մի փոքր բազմաբնույթ է. մեզ կհյուրընկալվեն շեփորահար Ռամ Օրենը (Իսրայել) եւ դաշնակահար Ալեքսեյ Կուրբատովը (Ռուսաստան)` կատարելու Արամ Խաչատրյանի, Նուբար Ասլանյանի եւ Ալեքսեյ Կուրբատովի ստեղծագործություններից: Վերջինիս "Դաշնամուրային կոնցերտը" կներկայացվի Դավիթ Մնացականյանի թեմաներով":

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում