ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈԻՄ ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԱՆԴՈՐՐ Է
Արխիվ 12-16ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈԻՄ ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԱՆԴՈՐՐ Է
«Իրավունքի» Տավուշի մեր աղբյուրները փոխանցում են, որ հայ-ադրբեջանական սահմանի իրենց հատվածում հարաբերական անդորր է: Սոցցանցերում եւ մի շարք լրատվամիջոցների տարածած այն տեղեկությունները, թե հայ-ադրբեջանական սահմանում լարված իրավիճակ է, իրականությանը չեն համապատասխանում:
Հիշեցնենք` հունվարի 23-ին առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականացրել նաեւ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ:
Հայկական բանակի համապատասխան ստորաբաժանումների կողմից ժամանակին հայտնաբերվելով մարտ է սկսվել, որը տեւել է շուրջ կես ժամ: Հակառակորդը կորուստներ կրելով եւ մարտական խնդիրը չկատարելով հետ է շպրտվել, սակայն ցավոք հայկական կողմը ունի երկու զոհ եւ վիրավորներ: Զոհվել են լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը եւ շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը:

