ՍՆՈՒՆԴԸ` ԱԼԵՐԳԻԱՅԻ ՊԱՏՃԱ՞Ռ

Արխիվ 12-16

ՍՆՈՒՆԴԸ` ԱԼԵՐԳԻԱՅԻ ՊԱՏՃԱ՞Ռ


- Ի՞նչ է սննդային ալերգիան: Ո՞ր սննդամթերքներն են առավել հաճախ ալերգիայի պատճառ դառնում: Ինչպե՞ս խուսափել նման անցանկալի երեւույթից: Կարելի՞ է արդյոք ալերգիաների ժամանակ կատարել ստամոքսի լվացում:
- Հարցին պատասխանել է
Մ. Հերացու անվան ԵՊԲՀ-ի
կլինիկական ալերգոլոգիայի
ամբիոնի ավագ դասախոս,
բ.գ.թ. ԱՐՍԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ.

-Սննդային ալերգիաները` մարդու օրգանիզմի գերզգայուն պատասխանն է որոշակի սննդամթերքի նկատմամբ` իմունախտաբանական մեխանիզմներով, ի տարբերություն կեղծ սննդային ալերգիաների, որը բերում է հիստամինի ոչ իմուն մեխանիզմներով ձերբազատմանը, թեպետ կլինիկական պատկերները երկու դեպքում էլ նույնն են: Սննդային ալերգիան հաճախ հանդիպում է ստամոքս-աղիքային տրակտի ախտահարումներով հիվանդների մոտ, ինչպես նաեւ ատոպիկ հիվանդություններով (պոլինոզ, բրոնխային ասթմա, ատոպիկ դերմատիտ) անհատների մոտ:
Առավել տարածված սննդային ալերգեններն են` կովի կաթը, ծովամթերքը (ձկնեղեն, մոլյուսկ, խեցգետին), ձվի սպիտակուցը, պանիրը, թռչնամիսը (հավ, բադ, սագ), ընդեղենը` հատկապես գետնանուշը, որը կարող է առաջացնել ծանր անաֆիլակտիկ ռեակցիաներ, հատապտուղները, մրգերը, ինչպես նաեւ սննդային հավելումները եւ խառնուրդները: Իսկ կեղծ ալերգիկ ռեակցիաները առաջանում են հիստամինով հարուստ սննդամթերք օգտագործելիս, օրինակ` ցիտրուսային մրգերից` նարինջ, թուրինջ, կիվի, որոնք կարող են առաջացնել կլինիկական դրսեւորումներ` համեմատաբար մեծ քանակությամբ ուտելիս, ի տարբերություն իրական ալերգիայի: Կեղծ ալերգիաները կարող են հաճախ առաջանալ նաեւ ստամոքս-աղիքային տրակտի խնդիրների դեպքում` գաստրիտ, էնտերիտ, խոցային հիվանդությունների դեպքում, ինչպես նաեւ լյարդ-լեղապարկի հետ կապված խնդիրների դեպքում: Այստեղ նպաստող դեր ունի նաեւ ալկոհոլի չարաշահումը:
Կլինիկապես սննդային ալերգիաները կարող են արտահայտվել սրտխառնոցով, փսխումով, փորլուծությունով կամ փորկապությունով: Առավել հաճախ դիտվում են մաշկային ախտահարումներ` եղնջացանի տեսքով, Կվինկեի այտուցի տեսքով: Սննդային ալերգիաները կարող են բերել ընդհուպ մինչեւ անաֆիլակտիկ շոկի:
Ախտորոշման հարցում կարեւոր նշանակություն ունի անամնեզը, մաշկային թեստերը, պրովոկացիոն թեստերը, որոնք իրականացվում են ալերգոլոգիայի մասնագիտացված կենտրոններում:
Բուժման եւ կանխարգելման առումով կարեւոր դեր է տրվում սննդակարգի պահպանմանը: Եթե հայտնի է ալերգիա առաջացնող սնունդը` նշանակվում է էլիմինացիոն (բացառող) սննդակարգ, այսինքն` բացառվում է տվյալ սնունդը: Իսկ եթե հնարավոր չի լինում պարզել ալերգենը` նշանակվում է հիպոալերգենային սննդակարգ, թույլատրվում է օգտագործել միայն այն սննդամթերքները, որոնք առավել քիչ են առաջացնում ալերգիա: Կեղծ ալերգիաների դեպքում նույնպես կարգավորվում է սննդակարգը եւ ուշադրություն է դարձվում ուղեկցող հիվանդությունների հայտնաբերմանն ու բուժմանը:
Ինչպես ցանկացած հիվանդության ժամանակ, այնպես էլ սննդային ալերգիաների դեպքում, պետք չէ զբաղվել ինքնաբուժմամբ, որը կարող է բերել անցանկալի հետեւանքների եւ բարդությունների:  
Եվ անկախ ալերգիայի առկայությունից` պետք է հիշել, որ սնունդն ու ալկոհոլը հարկավոր է օգտագործել չափավոր, անկախ տոնական եւ ոչ տոնական օրերից` հիշելով, որ տոները ավելի շատ ուրախանալու համար են...

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում