ԲԱ Ո՞ՒՐ ՄՆԱՑԻՆ ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐԱՆՈՑ ԹՄՐԱՆՅՈՒԹԻ ՏԵՐԵՐԸ

Արխիվ 12-16

ԲԱ Ո՞ՒՐ ՄՆԱՑԻՆ ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐԱՆՈՑ
ԹՄՐԱՆՅՈՒԹԻ ՏԵՐԵՐԸ


Ինչպես հայտնի է, անցած տարվա հունվար ամսին, Մեղրու սահմանակետում բեռնատարը զննման ենթարկելուց, հայտնաբերվել էր հերոին տեսակի թմրանյութի մեծ խմբաքանակª մոտ մեկ տոննա: Այդ գործով ձերբակալվել էին Թուրքիայի քաղաքացի, ավտոմեքենայի տեր համարվող Օսման Ուղուրլին եւ վարորդըª Վրաստանի քաղաքացի Ավթանդիլ Մատեաշվիլին: Նրանք ցանկացել էին Իրանից մաքսանենգ ճանապարհով Հայաստանով արտասահման տանել 860 կգ հերոին տեսակի թմրանյութ: Մեքենան պատկանում է Օսմանին, իսկ վարորդը Ավթանդիլն էր:
Եվ ահա հունվարի 20-ին այդ գործով ամբաստանյալ, ազգությամբ վրացի Ավթանդիլ Մարտիաշվիլին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվեց 17 տարվա ազատազրկման: Ավթանդիլ Մարտիաշվիլիի փաստաբան Թեյմուրազ Մայսուրաձեն մեզ հետ զրույցում անդրադառնալով իր պաշտպանյալի նկատմամբ հրապարակված դատավճռին` ասաց.
-  Ծիծաղելի է ուղղակի. չկան իմ պաշտպանյալի մեղքն ապացուցող որեւէ հիմնավոր ապացույց, եւ մենք, անշուշտ, պատրաստվում ենք բողոքարկել վճիռը` Վերաքննիչ դատարան: Քանի որ հնչեցված մեղադրանքով խախտված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, միջիրավական համաձայնագիրը: Մեքենայի վարորդըª Ավթանդիլ Մարտիաշվիլին, մեղադրվում է մեծ քանակի հերոինի ձեռքբերման մեջ, սակայն տարբեր չափաքանակով է ներկայացված հերոինի չափը: Իրականում պաշտպանյալս պարզապես չի նկատել իր մեքենայում առկա ինքնաշեն թաքստոցը: Հետաքրքիրն այն է, որ մեքենան անցել է Իրանով, սակայն հերոինը չի հայտնաբերվել, չնայած Իրանը վերջին տեխնիկան ունի` բեռները լիարժեք զննելու համար: Ուրեմն, ինչո՞ւ շուրջ մեկ տոննա, գրեթե մեկ միլիարդ դոլար արժողությամբ հերոին տեսակի թմրամիջոցը Իրանի մաքսատան կողմից չէր հայտնաբերվել, թեեւ նորից եմ կրկնում` իրանական մաքսակետը տեխնիկապես ավելի լավ է հագեցած, քան Հայաստանինը:
Կարծում եմ, որ այդ հարցում շահագրգիռ են Իրանի եւ Թուրքիայի իշխանությունները, քանի որ այդ գումարներն իրականում օգտագործում են ահաբեկչական ծրագրեր իրականացնելիս: Իմ պաշտպանյալը շուրջ քսան տարի է` Եվրոպայում բեռնափոխադրումներ է իրականացնում եւ երբեւէ որեւէ անօրինական գործարքի մեջ չի մտել:
Փաստաբանը գրեթե վստահ է, որ.
- Այս գործով կան կասկածներ, որ կան նարկոբարոններ, որոնք դրսում են եւ ձերբակալված չեն: Խոսքս Իսմայիլ եւ Նարգիզ եղբայրների մասին է` Թուրքիայի քաղաքացիների: Ինտերպոլը նրանց նկատմամբ հետախուզում չի հայտարարել: Այնպես որ, այս գործով գլխավոր հանցագործները` նարկոբարոնները, շարունակում են գտնվել ազատության մեջ եւ իրականացնել իրենց հանցավոր գործունեությունը, իսկ թմրանյութերի հետ կապ չունեցող անձինք դատվում են: Ես հուսով եմ, որ լրատվամիջոցի միջոցով այս հարցին համապատասխան մարմինները ուշադրություն կդարձնեն, քանի որ, կրկնում եմ` վերոնշյալ գործով իսկական հանցագործները ազատության մեջ են:
Իհարկեª միամտություն կլիներ հավատալ, որ մեկ միլիարդ դոլարի հերոին էին "վստահել" Մատեաշվիլուն, իսկ նա այդ մասին ոչ մի բան չգիտեր: Իսկ թե ինչպես նախաքննության ընթացքում մեկ տոննա հերոինը վերջում դարձավ 860 կիլոգրամ, փորձեցինք պարզել ԱԱԾ լրատվական ծառայությունից, որտեղից հետեւյալ պատասխանը ստացանք. "Դա նետտո-բրուտո քաշերի տարբերությունն է, տարային քաշն է դուրս եկել":
Փաստորեն, մեզ մոտ, ի տարբերություն այլ երկրների, երբ թմրանյութ են հայտնաբերում, ի սկզբանե տուփերի քաշով են կշռում, հետո նոր խոսում թմրանյութի իրական քաշի մասի՞ն: Լավ, դա էլ "մարսեցինք": Միայն թե նկատենք, որ գործը վերաբերում է աշխարհի մասշտաբով անգամ, գրեթե չհանդիպող, հերոինի ծավալին, սակայն թե իրականում ումն էր դա, ինչու նույնիսկ Ինտերպոլում այդ անձանցով հետաքրքրված չեն, հուշում է, որ միլիարդ դոլար արժողությամբ թմրանյութի պատմության մանրամասներն այդքան էլ հեշտ չեն ջրի երես ելնում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում