ԻՆՉՈ՞Ւ Է ԿԲ-Ն ԱԿՆԱՐԿՈՒՄ ՆՈՐ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Արխիվ 12-16

ԻՆՉՈ՞Ւ Է ԿԲ-Ն ԱԿՆԱՐԿՈՒՄ ՆՈՐ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ


ՀՀ Կենտրոնական բանկն իր արտահերթ նիստում մեկ բավականին ուշագրավ որոշում ընդունեց: Ըստ այդմª վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվում է 1 տոկոսային կետովª սահմանելով 9,5 տոկոս:

ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ԱԶԴԱԿՆԵՐ ՉԿԱՆ


Վերաֆինանսավորման տոկոսադրույք ասվածը քաղաքակիրթ տնտեսական աշխարհում այն գործիքներից մեկն է, որը մի կողմիցª աճելու դեպքում կարող է նպաստել գնաճի զսպմանըª ի հաշիվ տնտեսության զարգացման, մյուս կողմից էլ, նվազման դեպքում, հանգեցնել հակառակ հետեւանքին: Ինչքանով է մեր ֆինանսաբանկային համակարգին հարիր այդ "քաղաքակիրթ գործիքը", իհարկեª վիճելի հարց է: Բայց այդ տեսական վեճը շրջանցելովª ենթադրենք, որ մեր Կենտրոնական բանկն էլ է նույն նպատակը հետապնդում. ի հաշիվ տնտեսական սպասվող զարգացման, փորձում է առաջիկայում նպաստել գնաճի մեղմմանը: Այսինքն, որ երկրի համար առաջիկայում ԿԲ-ն սպասում է գնաճի մի այնպիսի բարձր, մտահոգիչ մակարդակ, որը զսպելու համար ստիպված է գնալ տնտեսության զարգացման տեմպերի թուլացման:
Միգուցե այդպես է, չվիճենք: Բայց մեկ հանգամանք եւս հաշվի առնենք. 1 տոկոսային կետը վերաֆինանսավորման տոկոսի համար լուրջ ցուցանիշ է. սովորաբար նույնիսկ Հայաստանում նման փոփոխություններն արվում են 0,25 կամ 0,5 տոկոսի չափով: Եվ ահա, երբ ԿԲ-ն գնում է 1 տոկոսանոց, այսինքնª բավականին կտրուկ փոփոխության, պետք է ենթադրել, որ գնաճից սպասվող վտանգը բավականին լուրջ է համարում: Եվ այստեղ է, որ բախվում ենք որոշ տարօրինակ դրվագների:
ԿԲ-ն, գնալով նման փոփոխության, մեկնաբանում է, թե իր մտահոգությունները գալիս են նախª անցած տարվա դեկտեմբերին արձանագրված, այսինքնª պաշտոնական վիճակագրության արձանագրած ամսական 3 տոկոսանոց գնաճի ցուցանիշից: Բայց անմիջապես էլ շեշտում է, որ 12-ամսյա գնաճը կազմել է 4,6 տոկոս, ինչը միանգամայն տեղավորվում է օրենքով թույլատրված շրջանակներում: Ավելին. 4,6 տոկոսը վերջին 10 տարվա հայաստանյան գնաճերի պատմության մեջ ամենեւին էլ ցնցող ցուցանիշ չէ ¥տե՛ս աղյուսակը¤: Ավելին. դա այդ ցանկում վերջից երրորդ տեղում է, այսինքն ինչ-որ առանձնահատուկ մտավախությունների տեղիք չպետք է տար:
Իհարկեª մյուս կողմից էլ դեկտեմբերի` ամսական 3 տոկոսանոց գնաճը կարող էր առաջ բերել մտահոգություն, թե թանկացումները կարող են այդ տեմպերով շարունակվել նաեւ այս տարվա առաջին ամիսներին, իսկ դա, իրոք, կարող էր լուրջ տնտեսական ցնցումներ առաջ բերել: Սակայն այս իրավիճակում որոշ էական նրբերանգներ հաշվի առնենք: Նախª ինչպես անցած տարեվերջին, այնպես էլ այս տարեսկզբին գրեթե ողջ աշխարհում նկատվում է գների անկման միտում, ինչը Եվրոպայում ¥որը մեր ապրանքների ներկրման հիմնական ուղղություններից մեկն է մնումª թեեւ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության¤ նույնիսկ լուրջ տնտեսական գլխացավանք է առաջացրել: Այսինքն, որ այս ուղղությամբ առաջիկայում կունենանք գնաճային ազդակներ, գրեթե հավանական չէ: Չնայածª մեր ԿԲ-ն եւս այս հանգամանքը շեշտում է, իհարկե արդարացիորեն առանձնացնելով մեր մյուս հիմնական գործընկերոջըª Ռուսաստանին, որտեղ, գաղտնիք չէ, որ անցած տարեվերջին կար բարձր գնաճª պայմանավորված ռուբլու փոխարժեքի էական անկումներով: Բայց նաեւ փաստն այն է, որ ռուբլու անկումն էլ բացատրվում էր նավթի գների անկմամբ, եւ նավթի գներն էլ հիմա այն նվազագույն մակարդակին են, որից ցած իջնելու դեպքում պարզապես կարող է կանգ առնել համաշխարհային նավթարդյունահանման մոտ կեսը, ինչպես որ ԱՄՆ-ում արդեն իսկ լուրջ ճգնաժամի մեջ է հայտնվել սլանցային նավթարդյունաբերությունը: Ուրեմն ասել, որ նավթը կշարունակի էժանանալ եւ, դրանով ռուսական ռուբլու էժանացումն էլ իր հերթին անցած տարեվերջի տեմպերով առաջ կգնա, միամտություն կլիներ: Եվ հակառակը. հեղինակավոր փորձագետներն ավելի շատ հակված են մյուս տարբերակին, որ նավթի գներն աստիճանաբար սկսելու են ավելանալ, իսկ դա էլ խոստանում է արդեն բավականին կայուն դարձած ռուբլու փոխարժեքի համապատասխան աճ, եւ, ընդհակառակը, Ռուսաստանում եւս գնաճի տեմպերի էական թուլացում:

ԵՐԲ ԲԱՆԿԵՐՆ ԱՐՁԱԿՈՒՐԴՈՒՄ ԷԻՆ, ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱՐԳԻՆ ԷՐ

Այսպիսովª ռուսական գործոնը եւս մեզ առանձնահատուկ գնաճ չի խոստանում: Բայց հարցին մոտենանք նաեւ մյուս կողմից. հայաստանյան գնաճը, հասկանալի է, պաշտոնապես բացատրվում էր ոչ թե աշխարհում ապրանքների թանկացմամբ կամ էժանացմամբ, այլª դրամի փոխարժեքի տարեվերջյան թռիչքներով: Ի դեպ, այն բանից հետո, երբ անցած տարեվերջին մեկ օրում "անհասկանալի" կերպով դրամի գերանկումները շուռ եկան հակառակ ուղղությամբ եւ քիչ անց էլ բանկային համակարգը գնաց երկարատեւ արձակուրդի, այսինքնª մինչեւ հունվարի կեսերը դրամ-դոլար փոխարժեքը գործնականում մեխվել էր նույն մակարդակի վրա: Ընդ որում, այդ օրերին էլ էին մարդիկ դոլար առնում-ծախում, եւ կապված տոների հետ, ոչ փոքր չափով: Բայց շուկան միանգամայն կայուն էր, ինչը ավելորդ անգամ հուշում է, թե որտեղ պետք է հիմնականում փնտրել մեր փոխարժեքային խնդիրները, այսինքն, որ երբ բանկերն արձակուրդում էին, փոխարժեքի շուկան իրեն շատ էլ լավ էր զգում, թեեւ նույն ժամանակահատվածում էլի ռուբլու նկատելի թուլացում արձանագրվեց: Սա, իհարկե, հուշում է, որ դրամի թուլացումը ռուբլու հետ կապելու բոլոր պաշտոնական ակնարկներին պետք է առնվազն վերապահումով մոտենալ: Իսկ այն, որ ԿԲ-ն հայաստանյան 16 բանկերի բավականին զավեշտանման պատժամիջոցների ենթարկեց, ըստ էությանª դրամի փոխարժեքի խառը օրերին "խաղեր տալու" պատճառով, իր հերթին է հուշում, թե դոլարային այդ պատմության եւ դրանով պայմանավորվածª Հայաստանի դեկտեմբերյան թանկացումի իրական պատճառները որտեղ պետք է փնտրել:
Այս ամենից զատ էլ նկատենք, որ այս օրերին նույնպես փոխարժեքի շուկայում ոչ միայն արտառոց ցնցումներ չկան, այլեւ վերջին օրերին դրամի դիրքերը որոշակիորեն ամրապնդվել են: Դա եւս հուշում է, որ իրավիճակի այս հունով զարգանալու դեպքում պետք է գնանկում եւ ոչ թե գնաճ ունենանք: Ուրեմն պետք է հասկանալ, թե այս ինչ նոր բան է մոգոնել ԿԲ-ն, որը վերաֆինանսավորման տոկոսադրույքի հետ կապված` իր այդ քայլով ակնարկում է լուրջ թանկացումների սպասելիքների մասին:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում