"ԷՍ ԱԼԻԵՎՆ ԻՆՉՈՒ ԿԱՏԱՂԵՑ"

Արխիվ 12-16

"ԷՍ ԱԼԻԵՎՆ ԻՆՉՈՒ ԿԱՏԱՂԵՑ"


Հայ-ադրբեջանական սահմաններին տիրող լարվածությունը, թերեւս, կարելի է աննախադեպ համարել 1994թ. բիշքեկյան զինադադարի կնքումից ի վեր: Իհարկեª անցած տարիներին եւս եւ մասնավորապեսª 2014թ. կեսերին սահմանների կրակոցներով, դիվերսիոն փորձերով ու այդ կարգի այլ միջադեպերով արտահայտված` լարված վիճակներ բազմիցս եղել են: Սակայն միայն այն փաստը, որ վերջին ժամանակներս ադրբեջանական դիվերսիաների մասին լսում են գրեթե ամեն օր, այն դեպքում, երբ առաջներում մի քանի ամիսը կամ նույնիսկ տարին էինք նման միջադեպերի մասին լսում, արդեն իսկ վկայում են, որ իրավիճակն իրոք աննախադեպ է:

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՓԱԿՈՒՂԻՆ

Այսպիսովª սահմանային ներկայիս իրավիճակի հետ կապված` առաջ է գալիս երկու կարեւորագույն հարցª ինչու է Ադրբեջանն այսքան ակտիվացել եւ, ամենակարեւորը, ուր են տանում այս զարգացումները: Իլհամ Ալիեւը, անշուշտ, ներկայումս սահմանային իրավիճակը սրելու միանգամից մի քանի պատճառ ունի: Օրինակª Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունը խոստանում է անհուսալիորեն հետաձգել Ղարաբաղում Ադրբեջանի համար թեկուզեւ մասնակի հաջողության հասնելու ամեն մի գաղափար: Այսինքնª քանի դեռ Ռուսաստանի ուշադրությունը հիմնականում կենտրոնացած է ուկրաինական ուղղությամբ եւ դրանից ծնունդ առած պատժամիջոցների վրա, Բաքուն պետք է փորձի ղարաբաղյան իրավիճակն ինչ-որ կերպ փոխել: Իհարկեª կարելի է փորձել նաեւ արագորեն Եվրասիական ուղղություն տեղափոխվել ու ղարաբաղյան հարցում վճռորոշ այդ հարթակում Հայաստանի հետ հնարավորությունները գոնե հավասարեցնել: Սակայն այս դեպքում Բաքուն միանգամից բախվում է մի շարք առանցքային խնդիրների: Նախª այդ հսկայական միջոցները, որոնք վերջին 20 տարիներին Արեւմուտքը ներդրել է ադրբեջանական էներգետիկ համակարգում, արդեն իսկ լրջորեն նվազեցնում են Բաքվի քաղաքական մանեւրները: Առավել եւս, որ ադրբեջանական էներգետիկ բիզնեսի նախª գործող ուղիները, ապաª արտահանման հեռանկարները կապված են Թուրքիայով Եվրոպա դուրս գալու առանցքային գաղափարի հետ:
Իհարկեª Բաքուն կարող է ընտրել թուրքականին միակ այլընտրանքային ուղղությունըª ռուսականը: Բայց այս դեպքում էլ Իլհամ Հեյդարովիչը ստիպված է հրաժարվել ներկայիս սուլթանի կարգավիճակիցª բավարարվելով ռուսական չափորոշիչներովª էներգետիկ շատ համեստ ռեսուրսների մատակարարի դերով ու միաժամանակ վտանգի տակ դնել նաեւ արեւմտյան բանկերում պահվող անձնական միլիարդները: Գումարած դրանª Ադրբեջանին այս պահին էլ են ամեն օր հիշեցնում եվրոպական լեզվով ասածª ոչ դեմոկրատական կարգավիճակը: Ընդ որում, տարաբնույթ իսլամական բանակների կազմում ադրբեջանցի մեծ թվով վարձկանները եւ այդ նույն խմբավորումների նկատմամբ Վաշինգտոնի ստվերային վերահսկողությունը, թերեւս, բավարար նախազգուշացում է Իլհամ Ալիեւի համար, որ Ռուսաստանի մասին մտածելու դեպքում անգամ մեկ օրում կարող է բախվել "գունավոր հեղափոխության", իսլամիստական խմբավորումների լայնամասշտաբ ներխուժումների, ներքին ազգամիջյան պայթյունների եւ այլն: Եվ այս բոլոր հեռանկարներն աչքի առաջ ունենալովª հանուն Ղարաբաղի ուղղությամբ եվրասիական հարթակում Հայաստանի հետ շանսերը հավասարեցնելու` Ալիեւը կգնա՞ դրան, այսինքնª Ադրբեջանի արեւմտամետ վեկտորը ռուսական ուղղությամբ շրջելուն. հազիվ թե:
Բայց մյուս կողմից էլª Ռուսաստանի համար ուկրաինական խնդրի եւ դրանից բխող տնտեսական հետեւանքների հիմնական ճգնաժամային փուլն անցել է, ու Մոսկվան կարողացավ դիմակայել: Դա հուշում է, որ ժամանակն աշխատում է ռուսների օգտին: Առավել եւս, որ շուտով կլրանա եվրոպացիների սահմանած պատժամիջոցների մեկամյա ժամկետը, որից հետո նման նոր որոշում, որը պահանջում է ԵՄ բոլոր անդամների համաձայնությունը, հազիվ թե հնարավոր լինի ընդունել: Մինչդեռ ինչքան քիչ ջանքեր պահանջի ուկրաինական ուղղությունը, ՌԴ-ն այդքանով կկարողանա ակտիվացնել նախª Ղարաբաղը փաստացի Եվրասիական համակարգում պահելու վրա ուշադրությունը, ապաª դեպի Հայաստան տրանսպորտային հաղորդակցության ամրապնդումը:
Սրան զուգահեռª Բաքվին նաեւ լրջորեն անհանգստացնում է ռուսական "Հարավային հոսք" գազամուղը "Թուրքական հոսքի" վերանվանելու, այսինքնª այն Թուրքիայով Եվրոպա հասցնելու ծրագրերը, առավել եւս, որ այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են ընթանում: Եվ այն պահին, երբ ծրագիրը կմտնի շինարարության փուլ, Ալիեւն արդեն ստիպված կլինի վերջնականապես հրաժարվել իր գազը Թուրքիայով Եվրոպա տանելու տարաբնույթ ծրագրերից, հաշվի առնելով, որ ռուսներից տարեկան, այն էլª նախնական հաշվարկներով 60-65 միլիարդ խմ գազ ստանալու թուրքական հույսերը քանի դեռ կան, Անկարան, ինչպես ցույց տվեց նաեւ Ալիեւի` օրերս Թուրքիա կատարած այցելությունը, միտք չունի մտածել Ադրբեջանի տարեկան 10-15 միլիարդ խմ գազ խոստացող թանկարժեք եւ գերքաղաքականացված ծրագրերի մասին: Դա արդեն լուրջ հարված է Բաքվի ապագա ֆինանսական երազանքներին: Մինչդեռ հաշված տարիներ են մնացել, որ Ադրբեջանը հրաժեշտ տա նավթ արտահանող պետության իր ներկայիս կարգավիճակին, էլ չասած, որ ներկայիս ցածր համաշխարհային գներն արդեն իսկ գրեթե զրոյացրել է ադրբեջանական բավականին թանկ նավթարդյունահանման եկամտաբերությունը: Այդպիսովª ապագան միանգամայն անորոշ է, եւ եթե Բաքուն ցանկանում է որեւէ առաջընթաց ունենալ Ղարաբաղում, պետք է փորձի դրան հասնել հենց այս պահին, քանի որ շանսերը գնալով միայն նվազելու են, այն էլª բարձր տեմպերով:

ԱՐՏԱՔԻՆ ԱԶԴԱԿՆԵՐԸ

Իհարկեª անգամ թվարկված բոլոր նյուանսները հաշվի առնելովª Ալիեւը հազիվ թե գնար իրավիճակի նման վտանգավոր շիկացման, եթե չստանար որոշ այլ արտաքին ազդակներ:
Սկսենք նրանից, որ թեեւ դեռ անցած տարվանից սկսած ԱՄՆ-ը փորձում էր բեկում մտցնել Իրանի հետ հարաբերություններում, մի շարք միանգամայն սպասելի գործընթացների արդյունքում այդ բեկումն այդպես էլ չստացվեց: Ու, թերեւս, այս հարցում Վաշինգտոնի համար վերջնական ֆիասկո էր օրերս կնքված ռուս-իրանական ռազմական համագործակցության մասին պայմանագիրը: Այդ փաստաթղթի շրջանակներում, ինչպես ենթադրվում էր, դրված է նաեւ Իրանին ռուսական C-300 հրթիռային համակարգեր տրամադրելու հարցը: Այդ պայմանագիրը մի քանի տարվա պատմություն ունի, եւ, հիշեցնենք, Ռուսաստանը ԱՄՆ-ի համառ խնդրանքներից հետո ժամանակին դադարեցրեց այդ գործարքը, հենց որն էլ ռուս-իրանական հարաբերությունների որոշակի սառեցման պատճառ դարձավ: Ավելին. ինչպես հայտարարել է ռուսական խոշորագույն ռազմաքաղաքական փորձագետներից մեկի համարում ունեցող գեներալ-գնդապետ Լեոնիդ Իվաշովը, ռուս-իրանական այս պայմանավորվածությունների արդյունքում մեծ հավանականությամբ Իրանը կստանա ոչ միայն C-300, այլեւª C-400 համակարգեր, ինչը միանգամից Իսլամական հանրապետությունն անխոցելի կդարձնի ամերիկյան ինքնաթիռա-հրթիռային ցանկացած միջոցից: Եվ հաշվի առնելով, որ այս զինատեսակներն ունեն 400-500 կիլոմետրանոց գործունեության շառավիղ, ապա տվյալ պարագայում Թեհրանը հնարավորություն կստանա ապահովել նաեւ Սիրիայի օդային անվտանգությունը, մասնավորապես, Իսրայելի կողմից հարձակումներից: Իսկ գլոբալ առումով կարելի է ֆիքսել, որ այդ կերպ նշված համակարգերի միջոցով փաստացի կստեղծվի պաշտպանական չընդհատվող գիծ` Բալթիկ ծովից Ղրիմ, Աբխազիա, Հայաստան, Իրան-Սիրիա, այսինքնª մինչեւ Միջերկրական ծովի արեւելյան հատված եւ Պարսից ծոց:
Եթե դրան գումարում ենք, որ հիշատակված պայմանագրի այս պահին հայտնի կետերից մեկով ռուսական ռազմանավերը Պարսից ծոցի իրանյան նավահանգիստներ մուտք գործելու իրավունք են ստանում, ապա դա նշանակում է, որ ՌԴ-Իրան ռազմական հարաբերություններում տեղի ունեցած այս շրջադարձը ի զորու է դառնում իր էական ճշգրտումները մտցնել Մերձավոր Արեւելքի բոլոր քաղաքական գործընթացներում:
Իհարկեª ամենեւին էլ պատահական չէին այն լուրջ մտահոգությունները, որոնք հնչեցին ԱՄՆ-իցª նշված պայմանագրի ստորագրումից հետո: Եվ այդ գործընթացներին խոչընդոտելու լավագույն տարբերակներից մեկը կարող է դառնալ հարավկովկասյան տարածաշրջանում իրավիճակի թեժացումը:
Թե ինչքանով է այս իրավիճակը ղարաբաղյան ուղղությամբ իր քաղաքականության հիմքում հաշվարկել Իլհամ Ալիեւը, կարելի է ենթադրել սահմանային ներկայիս լարվածություններից ելնելով: Չնայած այլ հարց է, թե նա կգնա՞ իրավիճակի էլ ավելի խորացման. վերջին հաշվով նրա աչքի առաջ է այն փաստը, որ Ուկրաինային էլ էր Վաշինգտոնը շատ մեծ խոստումներ տվել...

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում