ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 12-16

Երբ 7 ամսականը չլրացած ՍԵՐՅՈԺԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ դեռ ողջ էր, բազմաթիվ մարդիկ, սկսած հայտնիներից եւ պաշտոնատար անձանցից, վերջացրած հասարակ մարդկանցով, ցանկություն հայտնեցին նրան որդեգրել, պահել, մեծացնել: Ընդհանրապես փոքրիկի շուրջ զարմանալիորեն բացահայտվեցին մեր ժողովրդի լավագույն հատկությունները: Ինչեւէ, հիմա, երբ փոքրիկը չկա, մնում է հուսալ, որ որդեգրել ցանկացողները կորդեգրեն այլ որբ մնացած երեխաների: Դա էլ հենց կլինի յուրահատուկ թեստ` արդյո՞ք այդ դրական ձգտումները պահի տակ էին ի հայտ եկել, թե երկարատեւ հետք են թողել: Եթե դրանք երկարատեւ են, ապա մի որոշ ժամանակ անց մանկատները պետք է իսպառ դատարկված լինեն:
Զարմանալիորեն պարզվում է, որ "Վկոնտակտե" սոցիալական ցանցում Գյումրիի 102-րդ ռուսական ռազմահենակետը էջ ունի, ուր շփվում են նախկին եւ ներկայիս զինծառայողները, ինչպես նաեւ նրանք, ում պատրաստվում են այդտեղ տեղափոխել: Բնականաբար, այդտեղ էլ չի շրջանցվել ճիվաղ Պերմյակովի արարքը: Առավել ազատ արտահայտվող արդեն զորացրված ռուս զինվորներն ապշած են, թե ինչպես կարող էր պատահել, որ ճիվաղը վախենար, թե իրեն վատություն կանեն եւ կհանձնեն հրամանատարությանը, որ գյումրեցիները շատ ջերմ են վերաբերվել ռուս զինվորներին: Ահա թե ինչ է գրում արդեն զորացրված ՎԻԿՏՈՐ ՄԱՄՈՆՈՎԸ. "Նստել, կարդում եմ ու խոսքեր չեմ գտնում... Քարեր են նետվում բազայի վրա, ինչ-որ սադրանք է... Ես այնտեղ յոթ ամիս ծառայել եմ, ընդհանրապես գերազանց ենք ապրել... Ազնվորեն: Կուզենայի հիմա հանդիպել այն մարդկանց, ովքեր ինձ խնձոր ու լավաշ էին տալիս ուտելու, երբ շրջափակման մեջ կանգնած էինք եւ այնքան ուտել էինք ուզում: Այն մարդկանց, ովքեր մեզ կարտոֆիլ, պոմիդոր էին բերում Ալագյազի գյուղերից մեկում, մեկ ամիս մնացինք եւ ճաշարանում չէին կերակրում... Ես ողջ կյանքումս գյումրեցիների նման բարեկամաբար տրամադրված մարդկանց չեմ տեսել: Պետք չի սադրանքներ անել եւ գրել չտեսած բաների մասին... Երբ քեզ ողջունում են մարդիկ, ձեռքով են անում` մեքենայով տեղափոխությունների ժամանակ... ապրելն ու ծառայելն էլ հաճելի են դառնում... Մի բան կուզեի ավելացնել... հույս ունեմ` մեղավորը կպատժվի... Մենք ողջ երկրով ողբում ենք անմեղ մահացածների համար...":
Ինչեւէ, անցնենք առավել գործնական թեմաների: Այսպես, ԱԺ-ում Գյումրիին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ գլխավոր դատախազ ԳԵՎՈՐԳ ԿՈՍՏԱՆՅԱՆԸ գրեթե չպատասխանեց պատգամավորների հարցերին` ամեն քայլափոխի վկայակոչելով քննության գաղտնիքը: Գաղտնիքը գաղտնիք, բայց գոնե ընդհանուր բնույթի ոչ գաղտնի տեղեկություն կարելի՞ էր տալ, որպեսզի հա՛մ պատգամավորները, հա՛մ ամենակարեւորը` հանրությունը հագեցնի իր տեղեկատվական քաղցը: Չէ՞ որ ինչքան քիչ տեղեկություն տրամադրվի պաշտոնապես, այնքան ավելի շատ տեղ կլինի տարբեր շահարկումների, կամ ժողովրդի խոսքով ասած "մուտիլովկաների" համար: Զարմանալի էր նաեւ գլխավոր դատախազի կեցվածքը այն օրերին, երբ իրավիճակը Գյումրիում լարված էր: Պատկերավոր ասած` նրա ամեն մի հաջորդ հրապարակային խոսքը գրեթե տրամագծորեն տարբերվում էր նախորդից: Զարմանալի է, մի՞թե այդպիսի բարձրաստիճան պաշտոնյան, այն էլ այդպիսի իրավիճակում չէր կարող առավել պատասխանատու վարքագիծ դրսեւորել:
Իսկ մեկ այլ իրավապահ մարմին` մեր հարազատ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ պայմանագիր է կնքել "Երեւանի կանխարգելիչ ախտահանում" ՓԲԸ-ի հետ` ախտահանման ծառայությունների վերաբերյալ: Զարմանալին, սակայն, ոչ թե բուն փաստն է, այլ, որ պայմանագրի գումարը գրեթե 1 մլն դրամ է, ինչը ծառայության գործող սակագներով պետք է ապահովի շուրջ 5 հազար քմ տարածքի ախտահանումը: Զարմանալի է, ոստիկանական բոլոր շենքերում մի՞թե դեզինֆեկցիայի այդքան մեծ պահանջ կա: Թե՞ ոստիկանները այնքան շատ են հպվում տարատեսակ հանցագործների, ինչպես նաեւ սուպերագրեսիվ "քաղաքացիական ակտիվիստների" հետ, որ այդ շփումից ստացած բացասական հույզերը ոչ պակաս վտանգավոր վարակ են, քան որեւէ մանրէ:
Եվ վերջապես, թեեւ զարմանալի, բայց միաժամանակ շատերի համար ուրախալի նորություն: Իր կլկլոցներով հայտնի ռաբիս երգիչ ԹԱԹՈՒԼ ԱՎՈՅԱՆԸ որոշել է մշտական բնակություն հաստատել ԱՄՆ-ում ու չվերադառնալ Հայաստան: Ճիշտ է, ռաբիսի սիրահարները դրանից կտխրեն, սակայն զարմանալիորեն դա այն դեպքն է, երբ որեւէ մեկի արտագաղթելու փաստը ուրախացրել է տողերիս հեղինակին: Դա իրոք շատ լավ լուր է` մեր երկրի երաժշտական տարածքում գոնե մի քիչ կպակասեն այդ ականջ սղոցող եւ մեր ազգին ամենեւին չսազող կլկլոցները:

Զարմացած է  
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում