Չկա հակառակորդի մի այնպիսի գործողություն, որին արժանի հակահարված չի տրվում, եւ այնուհետեւ համապատասխան վերլուծությունների արդյունքում արդյունավետ որոշումներ չեն ընդունվում, որպեսզի է՛լ ավելի կայունացնենք իրավիճակը: Բայց, այնուամենայնիվ, կարող եմ ասել, որ որոշակի լարվածություն կա:
ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ
22 ՀՈՒՆՎԱՐ 2015
Ուկրաինա ամերիկյան պաշտոնյաների ամեն մի այցից հետո Կիեւի իշխանությունները ավելացնում են առճակատման գործողությունները: Եվ ներկայիս սրացումը "հրաշքով" համընկավ Եվրոպայում ցամաքային զորքերի հրամանատար Բեն Հոջեսի Կիեւ այցի հետ:
ՎԻՏԱԼԻ ՉՈՒՌԿԻՆ
Ինձ նմանները կռվի դաշտում էին, երբ թալանի հիմքը դրվեց: Հետո այդ նույն կռված տղաներին ձերբակալում էին: Ինձ նույնիսկ զգուշացրեցին, զանգելով ԱՄՆ, որ մտքովս չանցնի վերադառնալ Հայրենիք: Ես քաղաքացիություն չունեմ, այն ժամանակ էլ ավելի անզոր էի ինչ-որ տեղ աշխատելու, բնակարան ձեռք բերելու, ընտանիքիս հետ հայրենադարձվելու: Ես վերջնականապես հաստատվել կարողացա միայն 1999-ին, երբ հասկացա, որ սիրտս Հայաստանում եմ թողել եւ չեմ ընտելանում այլեւս ամերիկյան հոգեբանության ու մարդկանց հետ: Կարծում եք հե՞շտ էր ինձ համար: Ես այստեղ ոչ մեկ հարազատ չունեի, ընկերներս` ինձ նման կռված տղաներ, նոր ոտքի էին կանգնում: Աշխատեցի որպես շինարար` կեղտ ու փոշի շնչեցի, վարձով ապրեցի, չկարողացա գումար կուտակել: Հիմա էլ չեմ աշխատում, ես հարուստ "ախպարներից" չեմ... Բայց ինձ առանց Հայաստանի չեմ պատկերացնում այլեւս, իմ վերջին վայրկյանն էլ այստեղ եմ սպառելու: Իսկ ձեր նշած բոլոր թերությունների վրա աչք չեմ փակում: Բայց եւ փողոցային ելույթները չեմ ընդունում: Ես կողմ եմ խելացի քայլերի ու գործողությունների: Բոլոր բողոքները հասկանում եմ, սակայն դեռեւս չեմ տեսնում խելացի մի առաջարկ, որին կհետեւեի բոլորի հետ: Բայց եւ չեմ հիասթափվում, ինձ Հայրենիքի նկատմամբ կոտրելը դյուրին չէ: Ես արտագաղթողների բանակից չեմ, ես հակառակ ընթացքով եմ դարձել հայաստանցի: Խոսքս համբերության մասին է: Դժգոհել չեմ սիրում: Ամեն ինչ ունի իր ժամանակը, իսկ պահը, ինչպես տեսնում եմ, դեռ չի հասունացել: Ես հավատով եմ նայում ապագային: Լացը լաց է բերում...