Ո՞Վ ԷՐ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ "ՄԱՅԴԱՆՉԻՆԵՐԻՆ" ԴԱՐՁՐԵԼ ԳՅՈՒՄՐՈՒ ՀՈՒԶՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ
Արխիվ 12-16Ո՞Վ ԷՐ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ "ՄԱՅԴԱՆՉԻՆԵՐԻՆ" ԴԱՐՁՐԵԼ ԳՅՈՒՄՐՈՒ ՀՈՒԶՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ
Օրեր առաջ Գյումրիում տեղի ունեցող ակցիաներից մեկում մարդիկ նկատել էին մասնակցող ուկրաինացիների, որոնք նույնիսկ իրենց խոսքն են ասել այնտեղ: Բնականաբար, զուտ սպորտային հետաքրքրությունից դրդված եւ ընդամենը ցավակցելու համար ուկրաինացիները չէին վեր կենա եւ գա Հայաստան: Այստեղ կոնկրետ արեւմտյան "մայդանների" ծրագիր իրականացնելու նպատակ պետք է լինի, եւ ակնհայտ է, որ այդ ուկրաինացիներին հրավիրողներ կան:
Հիմա հիշենք, թե մեր արեւմտամետ ակտիվիստներից ովքեր էին ժամանակ առ ժամանակ մեկնում Ուկրաինա` փորձի փոխանակում կատարելու եւ մասնակցելու համար "մայդանի" իրադարձություններին: Նրանցից կարելի է հիշել ակտիվիստներ Կարեն Հարությունյանին, Սուրեն Սահակյանին, "ժառանգություն" կուսակցությունից Դավիթ Սանասարյանին:
Եթե չեմ սխալվում, վերոհիշյալ անձինք մեկ անգամ չէ, որ մեկնել են Ուկրաինա, եւ միամտություն կլինի հավատալը, թե նրանք դա արել են սեփական միջոցներով եւ ընդամենը հետաքրքրությունից դրդված, եւ որ դա հանձնարարություն չէ (իսկ թե ում հանձնարարությունը` արդեն պարզ է):
Իսկ հիմա պարզվում է, որ երեկ Կիեւում է եղել Դավիթ Սանասարյանը, այնտեղից էլ մեկնել է Բելգիա: Եթե նրա նպատակը Բելգիա մեկնելն էր, ապա դրա համար ամենեւին կարիք չկար թռչել Կիեւ եւ Կիեւից մեկնել, շատ ավելի էժան ու հարմար տարբերակներ կային: Այսինքն, Սանասարյանը ինչ-որ գործով է Կիեւ գնացել: Իսկ նույն ժամանակ Գյումրիում ուկրաինացիներ են հայտնվում: Ես չեմ կարծում, որ սա պատահական զուգատիպություն է, ավելին` ենթադրում եմ, որ Սանասարյանը գնացել է ԱՄՆ-ի գաղութ Ուկրաինա` ամերիկացիներից իր հերթական "մայդանային" հանձնարարությունն ստանալու: Չեմ կարծում նաեւ, թե Սանասարյան Դավիթն այնքան հարուստ է, որ Ուկրաինա եւ Բելգիա է մեկնում սեփական միջոցներով:
Նախորդ անգամ, երբ սուղ պայմաններում ապրող երիտասարդ "հեղափոխականը" գնացել էր ԱՄՆ (հավանաբար` ԿՀՎ-ին հավաքագրվելու), վերադառնալով` ձեռք բերեց ավտոմեքենա: Հետաքրքիր է` այս անգամ վերադառնալուց հետո ի՞նչ գույք ձեռք կբերի:
ՍԱՐԳԻՍ ԲԱԼԱՅԱՆ

