«ԲԻՐԻՔՈՎ» ՎՆԱՍԱԶԵՐԾՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ. ՏԱՐՈՍԸ ԱԺ-ԻՆ
Արխիվ 12-16«ԲԻՐԻՔՈՎ» ՎՆԱՍԱԶԵՐԾՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ.
ՏԱՐՈՍԸ ԱԺ-ԻՆ
Ռուսաստանի Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է օրենք` Ռուսաստանում «անցանկալի կազմակերպությունների» ցանկ ստեղծելու մասին: Նախաձեռնողներն էին պատգամավորներ Ալեքսանդր Տարնավսկին «Արդար Ռուսաստանից» եւ Անտոն Իշչենկոն Ժիրինովսկու կուսակցությունից:
Ըստ օրինագծի` կարող է արգելվել այն արտերկրյա եւ միջազգային կառույցների գործունեությունը, որոնք «սպառնալիք են պետության պաշտպանունակությանը կամ անվտանգությանը»: Կազմակերպությունը կարող է ճանաչվել անցանկալի, եթե վտանգավոր է «հանրային անվտանգության եւ բնակչության առողջության համար»: Անցանկալի կազմակերպությունների ցուցակը կազմվելու է գլխավոր դատախազության կողմից` համաձայնեցնելով ԱԳՆ-ի հետ եւ հիմնվելով ներքին գործերի եւ ազգային անվտանգության մարմիններից ստացված նյութերի վրա: Այդպիսի կազմակերպությունների գործունեության հետ կապ ունեցողները ենթակա են վարչական պատասխանատվության եւ կտուգանվեն 10-ից մինչեւ 100 հազար ռուբլի: Եթե խախտվի անցանկալի կազմակերպության գործունեության արգելքը, ապա դրա մասնակիցները կենթարկվեն քրեական պատասխանատվության` տուգանվելով 300 հազարից մինչեւ 500 հազար ռուբլի, կամ ազատազրկվելով 2-8 տարի:
Օրինագծի հեղինակները վստահ են, որ այն կնպաստի Ռուսաստանի ինքնիշխանությանը սպառնացող գործոնների նվազեցմանը:
Ա. ԱՐԱՄՅԱՆ

