ԲԱՆԱԿԻ ՕՐԸ` ՑՈՒՅՑ ԵԱՀԿ-Ի ԴԵՄ
Արխիվ 12-16ԲԱՆԱԿԻ ՕՐԸ` ՑՈՒՅՑ ԵԱՀԿ-Ի ԴԵՄ
Ինչպես հայտնի է, մշտապես իրեն անաչառ դատավորի եւ «խաղաղարարի» տեղ դնող ԵԱՀԿ-ն այդպես էլ չի բարեհաճել ոչ միայն քայլեր ձեռնարկել, այլ նույնիսկ հայտարարությամբ հանդես գալ, չնայած վերջին օրերին ադրբեջանական կողմից զինադադարի ռեժիմի խախտումները կրում են առավել զանգվածային, կոպիտ եւ հանդուգն բնույթ:
Ելնելով դրանից` մի խումբ ազատամարտիկներ եւ երիտասարդական հայրենասիրական կազմակերպությունների ներկայացուցիչները որոշել են, որ Հայոց բանակի տոնին` հունվարի 28-ին, Եռաբլուր այցելելուց հետո բողոքի ցույց են անցկացնելու ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի մոտ:
ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

