ԻՏՁՄ-Ի ՓՈԽՏՆՕՐԵՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՏ-Ը` ԿԱՄՈՒՐՋ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՈՒ ՌՈՒՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՆԵՐԻ ՄԻՋԵՎ»
Արխիվ 12-16ԻՏՁՄ-Ի ՓՈԽՏՆՕՐԵՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՏ-Ը` ԿԱՄՈՒՐՋ
ԱՐԵՎՄՏՅԱՆ ՈՒ ՌՈՒՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՆԵՐԻ ՄԻՋԵՎ»
Այսօր ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնությամբ տեղի ունեցավ կազմակերպում է «Եվրասիական միություն՝ հնարավորություններ և խնդիրներ» թեմայով քննարկումը: Միության փոխնախագահ Հայկ Չոբանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ քննարկման նպատակն է անդրադառնալ մաքսային ընթացակարգերին տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի տեսանկյունից: «Մեր ընկերությունները մի փոքր լարված են, քանի որ նոր ընթացակարգեր են ի հայտ եկել»,- ասաց պրն Չոբանյանը:
Պրն. Չոբանյանի խոսքով` Հայաստանի ՏՏ ոլորտը բավական զարգացած է, որի շնորհիվ կարող ենք մեծ տեղ զբաղեցնել ԵՏՄ անդամ երկրների շուկայում: «Հայաստանի ՏՏ-ն ու ընդհանրապես մեր տնտեսությունը կարող են կամուրջ դառնալ արեւմտյան ու ռուսական շուկաների միջեւ»,- կարծում է ԻՏՁՄ-ի փոխնախագահը:
Ի դեպ, նախորդ տարի ՏՏ-ի դրամաշրջանառությունը կազմել է մոտ 500 մլն դոլար:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

