ԻՐԻՆԱ ԱԼԵԳՐՈՎԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԷՐ, ՈՐ ՀՐԱԺԵՇՏ Է ՏԱԼԻՍ ԲԵՄԻՆ, ՍԱԿԱՅՆ ԿՐԿԻՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է

Արխիվ 12-16

ԻՐԻՆԱ ԱԼԵԳՐՈՎԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԷՐ, ՈՐ ՀՐԱԺԵՇՏ Է ՏԱԼԻՍ ԲԵՄԻՆ, ՍԱԿԱՅՆ ԿՐԿԻՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է

2015 թվականի մարտի 6-ին մարզահամերգային համալիրում տեղի կունենա ռուս էստրադային երգչուհի, Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Իրինա Ալեգրովայի «Կրկին» խորագրով մենահամերգը: Հայաստանում սիրված երգչուհու վերջին մենահամերգը տեղի էր ունեցել 2012 թվականին, այդ համերգով էլ երգչուհին հրաժեշտ տվեց հայ հանդիսատեսին`նշելով, որ թողնում է նաեւ բեմը: Երեք տարի անց հայ խստապահանջ հանդիսատեսը կրկին ցանկացավ հայաստանյան բեմում տեսնել երգչուհուն, «պահանջը» բավարարվեց:

Ի. Ալեգրովայի համերգային ծրագրի շուրջ «Իրավունքը» զրուցեց համերգի կազմակերպիչ «Forpostart» ընկերության հիմնադիր ԶԱՌԱ ՄԽԵՅԱՆԻ հետ.

«ԵՐԳՉՈՒՀԻՆ ՀԱՅ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ ԽՈՍՏԱՑԵԼ Է ԱՆԱԿՆԿԱԼ»

-2012 թվականին Իրինա Ալեգրովան հայտարարեց, որ հրաժեշտ է տալիս բեմին, այդ առիթով էլ սկսվեց նրա համերգային շրջագայությունները: Սակայն ժողովուրդը ամբողջությամբ չկարողացավ հրաժեշտ տալ երգչուհուն: Տարբեր երկրներից հանդիսատեսը սկսեց պահանջել, որպեսզի երգչուհին կրկին հանդես գա մենահամերգներով: Ճիշտ է, այսօր շատ երգիչներ կան, թե′ ռուսական,  թե′ հայկական շոուբիզնեսում,  սակայն նրանց մեծամասնությունը պահանջարկ չունեն: Ի. Ալեգրովայի արվեստի դեպքում կար շատ մեծ պահանջարկ եւ ժողովրդի կողմից խնդրանք, որ լինի մենահամերգ: Այս խնդրանքին  հետեւեց երգչուհու հայտարարություն, որ կլինի «Կրկին» մենահամերգ: Երգչուհին խոստացել է, որ համերգի ընթացքում հայ հանդիսատեսին սպասվելու է անակնկալ, թե ինչ անակնկալի մասին է խոսքը` կիմանանք մարտի 6-ին:  Համերգը լինելու է շոու`բոլորովին   նոր ծրագրով: Կհնչեն երգեր, որոնք տարբեր տարիների դարձել են հիթեր եւ սիրվել ժողովրդի կողմից: Հայաստանում օրինակ շատ են սիրում Ալեգրովայի հին ալբոմը: Մենք այնպես ենք արել, որ համերգի տոմսերը հասանելի լինեն հասարակության տարբեր շերտերի համար,  կարծում եմ,  շատերը հնարավորություն կունենան վայելելու այդ երեկոն:

«ԱԼԵԳՐՈՎԱՆ ՆԱԵՎ ԲԵՄԻ ՄԵԾ ՎԱՐՊԵՏ Է»

-Իրինա Ալեգրովայի արվեստը մեծ պահանջարկ ունի ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում, քանի որ նա ամեն ինչ կատարում է պրոֆեսիոնալ ձեւով եւ անընդհատ աշխատում իր վրա: Բացի այդ,  նրա համար երգեր են գրում շնորհալի կոմպոզիտոները: Այսօր շոուբիզնեսում ծանր իրավիճակ է, որովհետեւ կարող է լինեն լավ երգիչներ, սակայն շատ լուրջ խնդիր առաջանա  լավ երգացանկ ունենալու հետ: Ալեգրովայի երգերի 90 տոկոսը հիթեր են, դրանք շատ իմաստուն են եւ յուրաքանչյուրին հոգեհարազատ:  Լավ երգչուհի լինելուց  զատ , Ալեգրովան նաեւ բեմի մեծ վարպետ է: Երբ նա բեմում է, այնպիսի տպավորություն է, որ բեմում  մոնո ներկայացում է, նա կարողանում է միայնակ լցնել բեմը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում