«1915» ՖԻԼՄԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄՈՌԱՑՎԱԾ ՈՒՐՎԱԿԱՆՆԵՐԻՆ
Արխիվ 12-16«1915» ՖԻԼՄԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄՈՌԱՑՎԱԾ ՈՒՐՎԱԿԱՆՆԵՐԻՆ
Ապրիլի 24-ին Լոս Անջելեսում տեղի կունենա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «1915» ֆիլմի պրեմիերան: Հետարտադրական փուլում գտնվող հոգեբանական թրիլերը ներկայացնում է պատմության ամենասարսափելի իրադարձությունները՝ Հայոց ցեղասպանության դառը էջերը:
Ֆիլմը հետեւում է մի մարդու վիճելի
առաքելությանը, որը փորձում է վերադարձնել ցեղասպանության մոռացված ուրվականներին: Կինոնկարի ռեժիսորներն ու
սցենարի հեղինակներն են Կարին Հովհաննիսյանը եւ Ալեք Մուհիբյանը: «1915» ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս դերասաններ Սիմոն Աբգարյանը, Սեմ Փեյջը եւ Անժելա Սարաֆյանը: Կինոնկարի երաժշտությունը գրել է ամերիկահայ ռոք երգիչ, երգահան, հայտնի «System of a Down» ալտերնատիվ մետալ-ռո քխմբի մենակատար Սերժ Թանկյանը:
Ֆիլմի պաշտոնական 1915 the movie.com կայքում նշված է, որ «1915» ֆիլմը կոչ է անում մեզնից յուրաքանչյուրին դադարեցնել ժխտողականությունը եւ խիզախությամբ հանդիպել անցյալի ուրվականներին: Այն հիշողության մասին ֆիլմը է որը ներկայացնում է, թե ինչ է պատահում, երբ անցյալը մերժվում է, եւ երբ դրան ընդդիմանում են:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

