ՈՐՈՇ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ. ՖԻՆ. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Արխիվ 12-16ՈՐՈՇ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒ
ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ. ՖԻՆ. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Այսօր ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Եվրասիական միություն՝ հնարավորություններ և խնդիրներ» թեմայով 2-րդ քննարկումը:
Ֆինանսների նախարարության մաքսային հսկողության վարչության ղեկավար Գեւորգ Սաղոյանը, խոսելով ԵՏՄ անդամ երկրների միջեւ ցամաքային տրանսպորտով փոխադրումների մասին, հիշեցրեց, որ այդ երկրներից մեկի հետ սահման չունենք: «Այդ պատճառով մեզ համար կարեւոր են մշակված ընթացակարգ, որով երրորդ երկրի տարածքով ապրանք ներմուծել Հայաստան կամ արտահանել: Անհրաժեշտ է արտահանվող կամ ներմուծվող ապրանքը ինդենտիֆիակցվի որպես ԵՏՄ ապրանք: Ապրանքն անցումնային կետում տարանցման հայտարարագիր է լրացվում, մաքսային ապահովումներ են դրվում, տարանցման հայտարագիր էլեկտրոնային տարբերակով մուտք է գործում համակարգ եւ երեք ժամ հետո տեսանելի է մեզ կամ ՌԴ-ին»,- ասաց պրն Սաղոյանը:
Սաղոյանի խոսքով, բացի արդեն հաստատված արգելվող ապրանքների ցանկից, այլ արգելքներ չկան:
Ինչ վերաբերում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում սահմանափակումներին, Սաղոյանը հիշեցրեց` միայն որոշ սարքավորումների ներմուծման ու արտահանման համար պետք է ստանալ թույլտվություն լիազոր մարմիններից:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

