Ի՞ՆՉ ՆԿԱՏԻ ՈՒՆԻ ՀՀ 2-ՐԴ ՆԱԽԱԳԱՀԸ «ԿԱՅԾԱԿՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՆՑԻԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ» ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՍԵ

Արխիվ 12-16

Ի՞ՆՉ ՆԿԱՏԻ ՈՒՆԻ ՀՀ 2-ՐԴ ՆԱԽԱԳԱՀԸ «ԿԱՅԾԱԿՆԱՅԻՆ

ԱՌԱՋԱՆՑԻԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ» ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ԿՈՂՄԻՑ ԱՍԵԼՈՎ

 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդես է եկել հարցազրույցով եւ խոսել երկրում ստեղծված իրավիճակի, Գյումրու դեպքի մասին: Նախկին նախագահը հայտարարել է, որ. «Դա կանխելու համար անհրաժեշտ էին իշխանությունների կայծակնային առաջանցիկ գործողությունները: Եվ առաջին հերթին՝ միանշանակ հավաստիացումներն առ այն, որ ոճրագործությունը կհետաքննվի հայաստանյան իրավապահ մարմինների կողմից ու հանցագործը կկանգնի ՀՀ դատարանի առաջ (առավել ևս, որ մենք ունենք նման որոշման նախադեպ՝ 1999 թվականին)»:

«Իրավունքը» փորձեց Ռոբերտ Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանից  հետաքրքրվել` թե կայծակնային գործողություններ ասելով` ինչ նկատի ունի նախկին նախագահը, ինչ պետք է անեին իշխանությունները, նման հայտարարություն անելուց, որն արդեն իսկ որպես պահանջ միանշանակ ձեւակերպված էր հասարակության կողմից, բացի իրավիճակն ավելի չսրելու: Ի պատասխան` պրն Սողոմոնյանը խորհուրդ տվեց բավարարվել արդեն իսկ հրապարակված հարցազրույցով:

Հ.Գ. Եթե Ռոբերտ Քոչարյանը ի սկզբանե գիտեր` ինչ կարելի է անել` խուսափելու հունվարի 15-ին Գյումրիում անկառավարելի վիճակ չունենալու համար, ինչո՞ւ հենց այդ օրը կամ դրանից շուտ հարցազրույցով հանդես չէր գալիս:

Երկրորդ` Քոչարյանը հանդես է գալիս հարցազրույցով միայն այն ժամանակ, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ իշխանությունը, ընդդիմությունն արդեն իսկ հայտնել էին իրենց  ցավակցությունն ու կարծիքներըը: Իսկ որ ավելի հետաքրքրական է` ԲՀԿ-ի հետաձգված խորհրդաժողովից հետո:  Միգուցե Ռ. Քոչարյանը իր արբանյակ կուսակցությանը, ԲՀԿ-ին, մեսիջ է հղում`այդ խորհրդակցությունն անհապաղ իրականացնելու, քանի որ ինքը եւս մտահոգություն ունի երկրում ստեղծված իրավիճակի համար:

Երրորդ` Գյումրիի դեպքերը հասարակության մի հատվածը նմանեցրեց մարտի մեկի  իրավիճակին, որի ժամանակ նախկին նախագահը բավական կայծակնային արագությամբ կողմորոշվեց եւ մի տասը մարդու այն աշխարհ ուղարկելով` իրավիճակն իր օգտին հանգուցալուծեց: Երեւի նման  կայծակնային քայլ էլ հիմա՞ էր ակնկալում նախկին նախագահը:

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում