ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՄԵՆԱՄԱՐՏԻ (տեսանյութ)
Արխիվ 12-16
ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՄԵՆԱՄԱՐՏԻ (տեսանյութ)
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը նախապատրաստվում է փետրվարի 21-ին Բեռլինի «O2 World» մազապալատաում կայանալիք Փոլ Սմիթի դեմ ռեւանշ-մենամարտին: Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերի 27-ին Աբրահամը 12 ռաունդ տեւած մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ՝ 117:111, 117:111, 119:109 միավորների բացարձակ առավելությամբ, հաղթել է Սմիթին: Սա կլինի բռնցքամարտիկների երկրորդ մենամարտը: Տեղեկատվությունը բռնցքամարտիկի մամլո խոսնակ` Սիրան Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

