«ԴՈՒՔ ՈՒԶՈՒՄ ԵՔ, ՈՐ 131 ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ԷԼ ԳՅՈՒՄՐԻՈ՞ՒՄ ԼԻՆԵԻՆ». ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Արխիվ 12-16

«ԴՈՒՔ ՈՒԶՈՒՄ ԵՔ, ՈՐ 131 ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ԷԼ

ԳՅՈՒՄՐԻՈ՞ՒՄ ԼԻՆԵԻՆ». ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

Նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը 2013 թ-ին նախագահական ընտրություններին  գյումրեցիներից ստացավ ամենաշատ թվով ձայներ: Սակայն հունվարի 15-ին Գյումրիում տեղի ունեցած  բողոքի հուժկու ալիքի ժամանակ գյումրեցիների կողքին էր երկու պատգամավոր` ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանն ու «Ժառանգության»  պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Որտեղ էր Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչո՞ւ գյումրեցիների կողքին չէր: Հարցի պատասխանը փորձեցինք ստանալ «Ժառանգության» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից: «Այս մի քանի օրը անընդհատ գնում-գալիս եմ Գյումրի, բազմաթիվ քաղաքացիների եմ տեսել, սակայն նրանցից ոչ ոք նմանատիպ  խոսք չի հայտնել: Ընդդիմադիր մեր գործընկերներն ինչո՞ւ են այդքան մտահոգ, չեմ կարողանում հասկանալ, բայց Րաֆֆի Հովհաննիսյանը Գյումրու հետ միջնորդի կարիք չունի: Ինքը ցանկացած պահի էլ գյումրեցիների հետ է»,- պատասխանեց  կուսակցության փոխնախագահը:

Ինչո՞ւ «Ժառանգության» առաջնորդը  Գյումրու սարսափելի սպանդի լուրը լսելուն պես   անմիջապես Հայաստան չեկավ ու չկանգնեց գյումրեցիների կողքին, ընդամենը ցավակցական խոսք հղեց: «Րաֆֆի Հովհաննիսյան արտերկրում կարեւոր հանդիպումներ ունի, դրա համար էլ Հայաստանում չէ: Բայց  Հովհաննիսյանի հարգանքը մեկ  անգամ չէ, որ դրսեւորվել է եւ  այդպես էլ  շարունակվելու է»,- ասաց պրն Մարտիրոսյանը:

- Այդքան կարեւոր հանդիպումնե՞ր ուներ Րաֆֆի Հովհաննիսյանը, որ չէր կարող գալ Հայաստան:

- Եթե այդ պահին այդ իրադարձությունների ժամանակ նա այստեղ չէր, հետագայում գալը չեմ կարծում` իրավիճակ էր փոխվելու: Ընդդիմադիր  քաղաքական ուժերի այս խիստ մտահոգ հարցին կարծում եմ կպատասխանի նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը:

- Պրն Մարտիրոսյան, «եռյակը» ՕԵԿ-ի հետ  2014-ին  միասնական դատապարտող հայտարարություն տարածեց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի ու ազատամարտիկների նկատմամբ տեղի ունեցած բռնությունների մասին: Ինչո՞ւ այդ նույն քաղաքական ուժերն այդքան միասնական մոտեցում չդրսեւորեցին գյումրիի դեպքերի օրը` հունվարի 15-ին, եւ չսատարեցին գյումրեցիներին:

- Քաղաքական ուժերը իրենց հայտարարություննեևը ներկայացրել են: Կարծում եմ` քաղաքական ուժերի խնդիրը մեկն է`ստեղծել այնպիսի իշխանություն, որը համապատասխանի իր լիազորություններին, իր պարտականություններին:

- Բայց ինչպես է , որ Արամ Մանուկյանի դեմ կատարված բռնության համար կարողանում են միավորվել քաղաքական ուժերը, իսկ այս դեպքում միասնականություն չկար:

- Միասնական են, ո՞վ ասաց` միասնական չեն:

- Միայն երկու պատգամավոր են եղել…

- Դուք ուզում եք, որ 131 պատգամավորն էլ էնտե՞ղ լինեին:

- Այո, քանի որ անկառավարելի իրավիճակ էր ստեղծվել Գյումրում:

- Երեւի թե: Դուք զարգացումների  սցենարը պետք է նախօրոք մեզ տայիք, որ մենք պատկերացնեիք` ինչ կարող էր  լինել: Բայց եթե մենք գնում ենք այդ տրամաբանությամբ, չեմ ընդունում դա: Եթե Ձեզ թվում է, որ հեշտ է նման իրավիճակը կառավարել, սխալվում եք: Ցանկացած պարագայում մենք խնդիր ունենք պատճառները վերացնելու, ոչ թե գնալու հետեւանքների հետեւից: Ես կարծում եմ, որ երկու պատգամավորի ներկայությունը բավական էր Գյումրիում  ժողովրդին հանդարտեցնելու համար:

- Տեսակետ է հնչում, որ փորձ արվեց Գյումրիում  հունվարի 15-ին մայդան սարքելու:

- Ոչ, նման խնդիր չկար: Իշխանություն փորձում էր  իր վրայից այդ ընթացքը այլ ուղղությամբ տանել:

- Համաձա՞յն եք, որ գյումրիի դեպքերի օրը քաղաքական մեռելոց էր:

- Այո, ճիշտ են  գրում, քանի դեռ կա այս իշխանությունը, քաղաքական դաշտում  մեռելոց է…

- Մեռելոցը վերաբերում է  նաեւ ընդդիմությանը:

- Ընդդիմությանն էլ է վերաբերում: Քանի դեռ կա այս իշխանությունը, մենք բոլորս մեռելոցի մեջ ենք:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում