ԹԵԺ ՔՆՆԱՐԿՈՒՄ` ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴՈԻՄ. «ԱՀԿ-Ը ԽԱԲԵԲԱ ԿԱՌՈՒՅՑ Է` ԽՈԶԻ ԳՐԻՊ ԹՌՉՆԻ ԳՐԻՊ…»
Արխիվ 12-16ԹԵԺ ՔՆՆԱՐԿՈՒՄ` ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴՈԻՄ. «ԱՀԿ-Ը ԽԱԲԵԲԱ ԿԱՌՈՒՅՑ Է` ԽՈԶԻ ԳՐԻՊ ԹՌՉՆԻ ԳՐԻՊ…»
«ԱԺ-ում մինչ օրենքի ընդունումը պետք է լսումներ անցակցվի եւ հանվի պարտադիր երկաթով ու ֆոլաթթվով (պրեմիքսներ) հարստացում» բառակապակցությունը»: Այսօր Հանրային խորհրդում հայտարարեց Առողջապահական և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հայրապետ Գալստյանը` ներկայացնելով ալյուրի հարսատցմանը դեմ եղողների կողմից կազմված պահանջը:
Հիշեցնենք` վերջերս շրջանառության մեջ մտած «Ալյուրի հարստացման մասին»օրինագիծը նախատեսում է ալրաղացներում ցորենի ալյուրին ավելացնել վիտամինային, հանքանյութային հավելումներ: Օրենքի կողմնակիցները պնդում են, թե այն արդեն ընդունել են աշխարհի մի շարք երկրներ, թեեւ փաստ է նաեւ, որ շատերն էլ հրաժարվել են դրանից:
Առողջապահության փոխնախար Սերգեյ Խաչատրյանը հակիրճ ներկայացրեց հարցի նախապատմությունը, ապա հիշեցրեց` վերարտադրողական տարիքի կանանց շրջանում`մոտ 25%-ի մոտ, ի հայտ է եկել անեմիայի տարածվածություն: «Հետազոտությունները ցույց են տվել, որ անեմիաների տեսակները հայտնաբերվել են նաեւ մանկական տարիքի երեխաների մոտ»,- ասաց փոխնախարարը:
Ինչ վերաբերում է «պարտադիր» բառը հանելուն, ապա օրինագծում, ըստ պաշտոնյայի, չկա այդ բառը. «ԱՀԿ-ը դրական կարծիք ունի այս ծրագրերի մասին, ավելին` ԱՀԿ-ը ունեն ուղեցույց որով ներկայացնում է, ինչպես է հարստացվում ալյուրը. «Պարտադիր է միայն հարստացնել բարձրակարգ ու առաջին կարգի ալուրը, այն էլ դեպքում, եթե երեսուն տոննայից ավելի ալյուրի դեպքում: Չենք հարստացնում երկրորդ երրորդ կարգի ալյուրի մասին խոսք չկա»:
Կենսատեխնոլոգ Ալեքսանդր Սելիմյանն էլ ասաց, որ եթե լավ է ալյուրը հարստացնել, ինչու Դանիան, Ֆրանսիան Գերմանիան, Իսրայելը, Ռուսաստանը չեն օգտագործում: «Ռուսաստանն էլ առաջիկայում ալյուրը հարստացնել»,- պատասխանեց փոխնախարարը:
Հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանն էլ ասաց, որ ԱՀԿ-ը խաբեբա կառուց է, ցածր վարկանիշ ունեցող կազմակերպություն: «Խոզի գրիպ, թռչնի գրիպ... դատի են տալիս այդ կառույցին»,- բորբոքված ասաց հասարակական գործիչը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

